ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից․ Միշուստին
Ամբողջ աշխարհում էներգակիրների գնի կտրուկ թանկացման ֆոնին ԵԱՏՄ անդամ պետությունները հուսալիորեն պաշտպանված են էներգակիրների գների չհիմնավորված թանկացումից։ Երևանում տեղի ունեցող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի լայն կազմով հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մեր Միությունը հուսալիորեն պաշտպանում է դրա մասնակիցներին էներգակիրների արժեքի չհիմնավորված ուռճացումից, ինչն ապացուցում է ինտեգրման մեր ընտրած ռազմավարության, նախկինում կնքված միջկառավարական համաձայնագրերի կատարման ճշտությունը», – հայտարարել Է ՌԴ վարչապետը։
Միշուստինը նաև նշեց, որ գազի, նավթի, նավթամթերքների եւ էլեկտրաէներգետիկայի ընդհանուր շուկաների ձեւավորման հարցերը առաջնային են մնում միավորման անդամ երկրների համար:
Ռուսաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Երևանում կայացած հանդիպմանը ԵԱՏՄ-ի վարչապետները պայմանավորվել են համատեղ գործողություններ իրականացնել առեւտրում նոր խոչընդոտներ թույլ չտալու համար:
Աղբյուր՝ 168.am