Իրանի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ուկրաինայից
Իրանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Ուկրաինայի՝ց հանուն իրենց անվտանգության։ Այս մասին տեղեկացրել է գերատեսչության կայքը։
Բացի այդ, ԱԳՆ-ն խորհուրդ է տվել իրանցիներին չմեկնել Ուկրաինա։
«Ռազմական հակամարտության թեժացման եւ անկայունության խորացման հետ կապված՝ Իրանի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Ուկրաինա։ Այժմ Ուկրաինայում գտնվող քաղաքացիները նույնպես պետք է հեռանան երկրից՝ իրենց կյանքը փրկելու համար»,- նշվել է հրապարակման մեջ։