Կիևում, Օդեսայում և Ուկրաինայի խոշոր մարզերում օդային տագնապ է հայտարարվել. Ռուսաստանը C300 հրթիռներով հարվածել է Զապորոժիեին
Ուկրաինայի Կիևի, Օդեսայի, Չեռնիգովի, Պոլտավայի, Կիրովոգրադի և Նիկոլաևի մարզերում օդային տագնապ է հայտարարվել, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Մինչդեռ korrespondent.net-ը, գրում է, որ ռուսական զորքերը C300 հրթիռներով հարվածել են Զապորոժիեին, ոչնչացվել է բնակելի շենք և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Ստարուխը։
«Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան, կա երեք վիրավոր, տվյալները ճշտվում են։
Հարձակման հետևանքով բնակելի բազմահարկ շենքում վնասվել է գազահամակարգը, հրդեհ է բռնկվել, քանդվել է պատ։ Տեղում արդեն աշխատում են մասնագիտացված ծառայություններ»,- ասել է նա։
Բացի այդ, հարվածներ են եղել ենթակառուցվածքների օբյեկտներին: