Թուրքիան Հայաստան է «մտնելու» տնտեսության ամբողջ ծավալով. ՀՀ իշխանությունը «թույլ է տալիս». Տեսանյութ
Հայաստանին տնտեսական էքսպանսիայի ենթարկելու մասին Թուրքիան սկսել է խոսել բացահայտ: Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Քալընը, որ ասել էր, թե հիացմունքի է արժանի Հայաստանի կառավարության գործողությունները, նաև հայտարարել է, որ հայ-ադրբեջանակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնշանակի նաև, որ Հայաստանը կինտեգրվի Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսություններին:

