Ինչու է հրաժարական տվել Լիզ Թրասը. Ո՛չ հող է հանձնել, ո՛չ պատերազմում է պարտվել, ո՛չ մեծաթիվ զոհեր է տվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը՝ հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ 2-րդի նշանակած վերջին վարչապետը, 6 շաբաթ պաշտոնավարելուց հետո հրաժարական տվեց։ Նա Մեծ Բրիտանիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետն է։
Ո՛չ հող է հանձնել, ո՛չ պատերազմում է պարտվել, ո՛չ մեծաթիվ զոհեր է տվել իր վարած քաղաքականության արդյունքում՝ ընդամենը հարկային օրենսդրությունում փոփոխություն է կատարել, որը նրան չներվեց։
Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կընտրվի նոր վարչապետ, որը նաեւ կղեկավարի Պահպանողական իշխող կուսակցությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում