Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Կարեն Անդրեասյանն ամսական 1 մլն 587 հազար դրամ կստանա

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Կարեն Անդրեասյանը, իր կյանքում ոչ մի օր դատավոր չաշխատելով, ուզում է դատավորների աշխատանքային ստաժի համար նախատեսված հավելավճարներն էլ ստանալ, չնայած որ առանց այդ էլ բարձր աշխատավարձ է ստանում։

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է վճռաբեկ դատարանի նախագահի համար նախատեսված աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճար սահմանել նաեւ ԲԴԽ նախագահի ու անդամների համար՝ հաշվի չառնելով, որ Կարեն Անդրեասյանը դատավոր չի եղել երբեք եւ չի կարող ստաժի համար նախատեսված այդ հավելավճարը ստանալ։

Փոփոխությունների նախագիծը հիմնավորվում է նրանով, որ Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի վարձատրությունը սահմանվում է օրենքով, եւ այն չի կարող պակաս լինել վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից: Իսկ օրենք է հանդիսանում «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը, որի 13-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրման ենթակա է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում: Քանի որ ԲԴԽ նախագահն այս 50 տոկոս հավելումը չի ստանում, ապա, ըստ արդարադատության նախարարության, ստացվում է այնպես, որ ԲԴԽ նախագահի վարձատրությունն ավելի ցածր է, քան վճռաբեկ դատարանի նախագահինը, մինչդեռ օրենքն ասում է, որ ԲԴԽ նախագահի վարձատրությունը չի կարող ավելի ցածր լինել, քան վճռաբեկ դատարանի նախագահինը։

Ըստ արդարադատության նախարարության նախագծի՝ «վարձատրություն» տերմինը բացի պաշտոնային դրույքաչափից ներառում է նաեւ հավելավճարն ու հավելումները, հետեւաբար, Կարեն Անդրեասյանը պիտի նաեւ հավելավճար ու հավելում ստանա։ Բանն այն է, սակայն, որ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը ԲԴԽ անդամների ու նախագահի համար հավելավճարների կարգը հստակ սահմանում է։ Ըստ այս օրենքի 12.1 հոդվածի․ «ԲԴԽ նախագահի եւ անդամի պաշտոնում աշխատանքային ստաժի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահին եւ անդամին վճարվում է հավելավճար` տվյալ պաշտոնում յուրաքանչյուր տարվա համար երկու տոկոսի չափով: ԲԴԽ նախագահին եւ անդամին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը»։

Ասված է օրենքում, իսկ չափը, որը սահմանում է 6-րդ հոդվածի 2-րդ մասը, կազմում է առավելագույնը 30 տոկոս։ Իսկ ահա վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի համար նույն օրենքը բացառություն է անում, մասնավորապես 13-րդ հոդվածը սահմանում է, որ դատավորներն աշխատանքային ստաժի համար ստանում են հավելավճար, իսկ նույն՝ 13-րդ հոդվածի 7-րդ մասն էլ ասում է, որ այն կարող է գերազանցել 6-րդ հոդվածով սահմանված 30 տոկոսը։ Տվյալ պարագայում վճռաբեկ դատարանի դատավորներն ու նախագահը ստանում են 50 տոկոս հավելավճար։ Ստացվում է, որ Կարեն Անդրեասյանն ուզում է յուրացնել այն առավելությունները, որոնք սահմանված են վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի համար՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի մի շարք առանձնահատկությունները՝ ռիսկայնությունը, նշանակությունը եւ այլն։

Որպեսզի հասկանանք, թե ինչ գումար է ենթադրում աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելավճարը, պետք է կատարել մի քանի պարզ հաշվարկ։ Հայաստանում սահմանված բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամ է, ԲԴԽ նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 16 է, ստացվում է, որ ԲԴԽ նախագահը ստանում է 1 մլն 58 հազար դրամ աշխատավարձ, որի 50 տոկոսը կազմում է 529 հազար դրամ։ Այսինքն՝ Անդրեասյանի ամսական եկամուտը կկազմի 1 մլն 58 հազար + 529 հազար դրամ, ընդհանուր հաշվարկով՝ 1 մլն 587 հազար դրամ։ Տարվա ընթացքում Կարեն Անդրեասյանի միայն հավելավճարները կկազմեն 6 մլն 348 հազար դրամ։ Նախատեսված է, որ 2023 թվականին բազային աշխատավարձը 66 հազար 140 դրամից կդառնա 83 հազար 200 դրամ, այս պարագայում թիվն անհամեմատ ավելի մեծ կլինի։ Ստացվում է, որ ԲԴԽ նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսը կազմելու է 665 հազար 600 դրամ՝ ամսական, իսկ տարվա կտրվածքով՝ 7 մլն 987 հազար 200 դրամ։ 5 տարվա ընթացքում Անդրեասյանը կստանա 39 մլն 936 հազար դրամ հավելավճար՝ այն դեպքում, երբ նրա բուն աշխատավարձն էլ անհամեմատ աճած կլինի։

ԲԴԽ մեկ անդամի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 12 է, այսինքն՝ աշխատավարձը կկազմի 998 հազար 400 դրամ, որի 50 տոկոսը՝ հավելավճարը՝ 499 հազար 200 դրամ՝ ամսական, տարեկան ԲԴԽ անդամը կստանա 5 մլն 990 հազար դրամ հավելավճար: ԲԴԽ-ն ունի 9 անդամ եւ 1 նախագահ, եթե միմյանց գումարենք միայն 1 տարվա հավելավճարները, ապա այս թիվը կկազմի 61 մլն 900 դրամ։ Նախկին խմբագիր Նիկոլ Փաշինյանը եթե վարչապետ չլիներ, նման նախագծին կարձագանքեր այսպես․ «Քար ե՞ք քաշել, որ բյուջեից այդքան փող եք ուզում ստանալ»։

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարարությունը, որն այժմ ղեկավարում է Կարեն Անդրեասյանի երբեմնի տեղակալ եւ նրա մոտ ընկեր Գրիգոր Մինասյանը։ Կարելի է ենթադրել, որ Մինասյանը պետության հաշվին իր ընկերոջը լավություն է անում։ Իհարկե, ոչ առանց վարչապետի համաձայնության։ Նշենք, որ նախագիծն արդեն 4 օր է՝ տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, 14 քաղաքացի քվեարկել է նախագծին, եւ բոլոր 14-ն էլ դեմ են քվեարկել, այսինքն՝ այս պահի դրությամբ սույն նախագիծը հանրային որեւէ աջակցություն չունի։ Բայց դա չի խանգարում, որ այն առաջիկայում ընդունվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>