Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց
Դիտել նաև
Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է. փաստաբան
Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ Վեդիից երկու տղամարդկանց կողմից ենթարկվել է սեռшկան բռնnւթյшն․ փաստաբան
Բոլորը պիտի պատասխան տան էս երեխաների հանդեպ տեղի ունեցածի համար. փաստաբան
Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունն ավելի վատ էր՝ գլխացավ, գլխապտույտ, բարձր ճնշում. փաստաբան
Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, բավարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրից բերման էին ենթարկել Էրիկ Ալեքսանյանին։ Հանրային հնչեղություն ունեցող քրեական վարույթներով պաշտպան հանդիսացող փաստաբանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Աջափնյակի նստավայրի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, որն այսօր նույնպես կալանավորվել է։

