ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Հսկայական ռիսկերով չհաշվարկված գաղափար. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Ազգ-բանակը դնում էր տվյալ տարածաշրջանում էֆեկտիվ պետության վերածվելու խնդիրը։  Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բոլոր համակարգերի արագ վերափոխման ունակությունը, ռազմարդյունաբերության գրագետ զարգացման, բանակի՝ որպես խոշոր գործատուի և արդյունաբերության խոշոր պատվիրատուի խնդիրը՝ զինվորական ծառայության գրավչության բարձրացումից մինչև ծառայության տեսակի ընտրության հնարավորություն։

Ազգ-խրամատը, որի առաջին ահազանգը տրվեց կառավարության վերջին նիստում, տապալված բանակցային պրոցեսի, տապալված արտաքին քաղաքականության փոխհատուցումն է մարդկային զանգվածով։ Բարձր տեխնոլոգիական ռազմական գործողությունների պայմաններում խրամատները քաղաքացիական մարդկանցով լցնելը  ունենալու է ուղիղ հետևանք՝ զոհերի թվի շեշտակի աճ։

Պաշտպանական ոլորտի մի շարք մասնագետներ այս օրերին արդեն մանրամասն ներկայացրել են այն խնդիրները, որոնք առաջացնելու է այս նախագիծը՝ բարձրացնելով ավելի քան հստակ հարցեր և նշելով մի շարք լուրջ թերություններ։ Կան նաև ածանցյալ խնդիրներ, որոնց

ցանկը նույնպես շատ լայն է.

Արտագաղթի մեծ ալիք։

Քաղաքացիական կյանքի էական կազմալուծում. նման պայմաններում ոչ մեկը նույնիսկ միջնաժամկետ ծրագրեր Հայաստանում չի ունենալու

ՀՀ քաղաքացի, բայց՝ այլ երկրներում ապրող հայերի զանգվածային խուսափելը Հայաստան գալուց

Ներհասարակական կտրուկ լարվածություն, իշխանության հանդեպ ատելության կտրուկ աճ, անառողջ հարաբերություններ, կոռուպցիոն ծավալուն ռիսկեր

Քաղաքացիական կյանքից 40-50 և ավելի բարձր տարիքի մարդկանց՝ իրենց հիվանդություններով, հոգսերով մեկ ամսով զորահավաքի տանելը բերելու է ոչ մարտական մահերի շեշտակի աճի։ Թե ի՞նչ լարվածություն կառաջացնի սա երկրի ներսում, նկարագրելու կարիք չկա։ Ամենավառ օրինակը Ռուսաստանի մասնակի մոբիլիզացիան է։ Գրեթե ամեն օր հայտարարվում է մոբիլիզացված քաղաքացիական անձանց՝ ոչ մարտական մահերի մասին։ Եթե 140 մլն Ռուսաստանում դա ինչ-որ կերպ մարսվում է, ապա փոքր Հայաստանում դա լինելու է ծայրահեղ լարվածության թեմա։

Բանակի ռեֆորմացիան անխուսափելի է։ Ներկայիս նախարար Ս. Պապիկյանը հանրային որոշակի շրջանակների կողմից ընկալվում է որպես գործող իշխանության՝ համակարգային մտածողություն ունեցող հատուկենտ դեմքերից մեկը։ Վստահաբար՝ նա շատ լավ հասկանում է, որ հնչեցված տարբերակը ոչ մի կապ չունի բանակի իրական ռեֆորմի հետ։ Մարդազանգվածի վրա ռեֆորմ չի լինում։ Բարձր տեխնոլոգիական և պրոֆեսիոնալ բանակների պայմաններում քաղաքացիական անձանց քանակությամբ որևէ լուրջ ռազմական խնդիր չի լուծվելու, իսկ քաղաքացիական կյանքի և պետության թուլացման առումով հետևանքները զգացվելու են շատ արագ։ Վստահ ենք, որ կադրային զինվորականությունն էլ է լավ հասկանում, որ սա ճիշտ տարբերակ չէ։ Կուզեինք հավատալ, որ ՊՆ-ը կվերանայի մոտեցումները, հաշվի կառնի հնչեցված առաջարկությունները և մտահոգությունները։ Կա խնդիր՝ մասնագիտական քննարկման դնել բանակի ռեֆորմացիան, և շատերը պատրաստ են մասնակցել այդ գործին։

Հակառակ դեպքում ունենալու ենք զանգվածային բողոքներ՝ բնական ընդվզում ակնհայտ սխալ գաղափարի դեմ, ինչը քաղաքական իշխանությունը փորձելու է ներկայացնել որպես ընդզվում բանակի դեմ, կամ՝ «հայրենիքը պաշտպանելու ցանկության բացակայություն», ինչն իհարկե այդպես չէ, սակայն կարող է օգտագործվել մանիպուլյատիվ մեդիայի կողմից՝ հերթական անգամ հասարակ մարդկանց մեղադրելու համար։

Գաղափարի՝ այս տեսքով մեկնարկի և անհաջող ընթացքի դեպքում հանրությունը մեղավոր է համարելու ՊՆ-ին, ինչը նույնպես դժվար է լիովին արդարացված համարել։ Ուրեմն պետք է ի սկզբանե գնալ այլ լուծումների, մտածված-հաշվարկված գաղափարների ճանապարհով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>