Այս պայմաններում Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու մասին որոշում կայացնելը խայտառակ անարդարության դրսևորում կլինի․ փաստաբան
Դիտել նաև
Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում
Սամվել Ալեքսանյանի ընկերությանը հերթական անգամ ազատվեց մաքսատուրքից
Ըստ ներկայացված կալանավորման միջնորդության Է.Ալեքսանյանը մնալով ազատության մեջ կարող է կատարել հանցանք, թաքնվել, օգտվելով իր հեղինակությունից ու կապերից` ազդել դեռևս անհայտ անձանց վրա և թաքցնել ապացուցողական նշանակություն ունեցող նյութեր:
Սակայն արդեն շուրջ մեկ օր ազատության մեջ լինելով` միակ բանը որ նա անում է դա իր ընտանիքի և ընկերների ներկայությունն ու օժանդակությունը վայելելով սպասելն է դատական ակտի հրապարակմանը:
Այս պայմաններում նրան կալանավորելու մասին որոշում կայացնելը խայտառակ անարդարության դրսևորում կլինի:
Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը ֆեյսբուքյան էջից

