Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան և համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։
«Կիսում եմ Ուրուգվայի Սենատի կողմից ընդունած հայտարարությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ՝ մեր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Բեատրիս Արխիմոնը։
Հոկտեմբերի 18-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը և իր համերաշխությունն էր հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին։

