ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Նաիրի Հոխիկյան. Նիկոլ Փաշինյանի բերած աղետները դեռևս առջևում են

Ինչքա՞ն ենք մենք շեղվել ճշմարիտ ուղուց. շատերի մոտ գուցե տպավորություն ստեղծվի, թե խոսքը Տիրոջ ճշմարիտ ուղու մասին է, մինչդեռ հայրենիքին անմնացորդ ծառայելու ուղին պակաս կարևոր չէ։ Կարդացեք Նժդեհ։

Մինչև 2020 թվականը ընդհանուր առմամբ մարդիկ պատկերացնում էին մեկ ուղի, և դա ճշմարիտ էր։ Մարդիկ չգիտեին, որ դա սատանայի ու հայրենադավության ուղին է ու մարդիկ մեղավոր չէին դրա համար։ 2020-ից հետո շատ շատերի համար ամեն ինչ պարզ դարձավ։ Ոմանք հրաժարվեցին նախկին մոլորություններից և նույնիսկ իրենց մեջ ուժ գտան խոստովանելու սխալները, անգամ պայքարի դուրս եկան թշնամու հետ գործարքի գնացած դավաճան իշխանության դեմ։

Բայց շատերը գերադասեցին մտնել ստվերի տակ, մեկուսանալ, դառնալ կրավորական ու դրա անունը դնել՝ միայն հայրենիքին ծառայել առանց քաղաքականության։

Իրականում բոլոր այն մարդիկ, որոնք լավ հասկանում են, թե ինչ է կատարվել Հայաստանի հետ, թե երկրի նկատմամբ ինչ աստիճանի դավաճանություն է եղել, ու դրա հետ միաժամանակ մտել են իրենց հարմարավետ անկյուն, զբաղվում են միայն մասնագիտական գործունեությամբ կամ լավագույն դեպքում բարեգործությամբ՝ արդարանալով, թե այդկերպ են պայքարում հայրենիքի համար, իրականում ընդամենը վախկոտներ և պատասխանատվությունից փախչողներ են։

Հայաստանն ազատ անկումով գնում է դեպի կործանում։ Եվս մի քանի շաբաթ կամ ամիս, և մի ստորագրությամբ մենք կարող ենք այլևս չունենալ հայրենիքի մի հատված, կարող ենք զրկվել Սյունիքի նկատմամբ լիակատար վերահսկողությունից՝ դրան տալով «հայկական խաչմերուկ» գեղեցիկ փաթեթավորում։ Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի բերած աղետները, իրենց ամբողջ շքեղությամբ, դեռևս առջևում են։

Եվ այս պարագայում որևէ այլ աշխատանք կամ բարեգործություն գրոշի արժեք չունի, եթե դու դևին թողնում ես ամրոցի վրա։ Դա ընդամենը ինքնախաբեություն է, կներեք, բայց ինքնաբավարարում։

1915-ից առաջ Գրիգոր Զոհրապը տեսնում էր, թե ինչպես են թուրքերը կոտորում հայ բնակչությանը, տեսնում էր հայկական ֆիդայական ինքնապաշտպանական շարժումը, բայց գերադասեց հայրենիքի համար պայքարել կենցաղի մասին ստեղծագործություններով ու միաժամանակ թուրքական մեջլիսի պատգամավոր լինելով։ Զոհրապը ոչ մի կերպ չկանգնեց հայկական պայքարի կողքին։ Ավելին, նույն Զոհրապը երեկոները թղթախաղով էր զբաղվում Թալեաթ փաշայի հետ՝ գերադասելով զրուցել ավելի բարձր արժեքների ու աշխարհաքաղաքական առևտրի մասին և անտեսելով ինչ-որ ազգային հարցեր։ Դե ինքը բարձրարժեք մարդ էր, ի՞նչ ազգայինի մասին կարող էր խոսք լինել։ Դա կեղծ կատեգորիա էր։

Արդյունքում 1915-ին թուրքերը նույն Թալեաթի հրահանգով ձերբակալեցին նաև Գրիգոր Զոհրապին ու տարագրության ճանապարհին դաժանաբար ջարդեցին նրա գլուխը՝ ուղեղը շաղ տալով։

Այ սա է սպասվում նաև մերօրյա չեզոք հայրենասերներին։ Դուք, որ լավ գիտեք դավաճանության աստիճանը, բայց մտածում եք, թե Նիկոլ Փաշինյանին չնեղացնելու համար ավելի լավ է անկյունում խելոք ձեր գործով զբաղվեք՝ մեկը երգ գրի, մյուսն աղքատներին օգնի, մեկ ուրիշն անվճար դասընթացներ անի, երրորդն էլ ուղղակի բարություն քարոզի, իրականում ծառայություն եք մատուցում մերօրյա Թալեաթին։ Կուզեք նրա անունը դրեք Ռեջեփ Էրդողան, կուզեք՝ Ալիև, նույնիսկ Նիկոլ Փաշինյան։ Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։

Բայց միշտ հիշեք, դուք շեղվել եք ճշմարիտ ուղուց։ Շեղվել եք հայրենիքի և Աստծո ճշմարիտ ուղուց։

Քանի դեռ Հայաստանում ղեկավարում են մարդիկ, որոնք թշնամու ազդեցության գործակալ են և մեր հայրենիքի գալիքը տեսնում են տարածքներ հանձնելու, Արցախից հրաժարվելու, թուրքի հետ եղբայրություն անելու, անվտանգային համակարգերը ոչնչացնելու, ազգային, հոգևոր ու բարոյական արժեքները պղծելու մեջ, մենք ապագա չենք ունենալու։

Ինչքան էլ դուք չեզոք հայրենասեր լինեք, ձեր երեխաների գալիքը ոչնչացված է լինելու ձեր իսկ ձեռքով, իսկ վաղը հենց ձեր գլուխն են ջարդելու թուրքերը և առաջինը ձեր ուղեղներն են շաղ տալու, քանի որ պայքարող հայրենասերները երբեք չեզոք և իներտ չեն լինում։ Նրանք գերադասում են զոհվել արժանապատվորեն, բայց պահել հայրենիքը:

 

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>