«Զանգեզուրի միջանցք» նախագիծը կվերածի տարածաշրջանը տրանսպորտային և առևտրային կարևոր հանգույցի. Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել միջազգային երկրորդ ադրբեջանական ցուցահանդեսի՝ «Rebuild Karabakh։ Ղարաբաղի վերականգնում, վերակառուցում և զարգացում» և Ադրբեջանական 27-րդ միջազգային շինարարական ցուցահանդեսի մասնակիցներին։
Նա, մասնավորապես, նշել է. ««Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը տարածաշրջանը կվերածի տրանսպորտային և առևտրային կարևոր հանգույցի։ «Ազատագրված» տարածքները արագ վերականգնվում են, և մեր նպատակները, կապված Մեծ վերադարձի հետ, հաջողությամբ իրականացվում են։
«Ազատագրված» տարածքների վերականգնումն ու վերակառուցումը կարևոր հիմք են ստեղծում առաջատար բիզնես-համայնքի հետ համագործակցելու համար, պետական և մասնավոր հատվածի գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ու զարգացման պահպանման համար», - նշվում է նրա ուղերձում։
Zham.am