Երևանում և Եղվարդում հայտնաբերվել են օձեր
Հոկտեմբերի 16-19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 սահնօձ, 2 գյուրզա և տեղափոխել անվտանգ տարածք:

