7 օրում պատրաստված մարդը ինչպե՞ս է դիմակայելու թշնամու պատրաստված զորքին. Կարեն Վրթանեսյան. Տեսանյութ
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասում է, որ այս իշխանությունների կողմից կազմակերպված զորհավաքը սահմանների պաշտպանության առումով արդյունավետ չէ: Փորձագետի խոսքերով՝ ռազմական գործից հեռու քաղաքացին 7 օր պատրաստություն անցնելուց հետո չի կարող դիրքապահ դառնալ: Վրթանեսյանը նաև նշում է, որ այդ քայլով իշխանությունները կազմաքանդում են քաղաքացիական կյանքը և վնաս հասցնում տնտեսությանը: