ՔՊ վարչության նախագահի համար պայքարը շարունակվում է
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ արտաքին մարտահրավերները սպառնում են Հայաստանին, իշխանության թիմը՝ բեւեռների բաժանված, խուլ հակամարտության մեջ է։ ՔՊ ղեկավար մարմնի՝ վարչության նախագահի համար պայքարը շարունակվում է։
Այդ պաշտոնի հիմնական հավակնորդները երկուսն են, ավելի ճիշտ՝ հավակնորդներից երկուսն ունեն ընտրվելու ամենամեծ շանսերը՝ Սուրեն Պապիկյանը, ով պաշտպանական խնդիրներից առավել զբաղված է կուսակցությունում սեփական դիրքերի ամրապնդմամբ, եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնող Տիգրան Ավինյանը։
Վերջինիս թեկնածությանը կողմ են «քաղաքի տղերքը», Պապիկյանին աջակցում է ՔՊ-ի հին գվարդիան։ Իշխող թիմի համագումարը նշանակված է հոկտեմբերի 29-ին, այդ օրն էլ կընտրեն վարչություն, ապա՝ վարչության կազմից՝ նախագահ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

