Պահանջում ենք անհապաղ բացահայտել հանցագործությունը. ՀՀԿ
ՀՀԿ Գործադիր մարնի հաղորդագրությունը. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր վրդովմունքն է հայտնում Էդգար Ղազարյանի նկատմամբ այսօր տեղի ունեցած բռնության առիթով։
Խորապես համոզված ենք, որ տվյալ վայրագությունն ուղղակիորեն շաղկապված է Էդգար Ղազարյանի հասարակական-քաղաքական գործունեության հետ։
Այն ազատ խոսքը լռեցնելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, երկրում վախի մթնոլորտ սերմանելու ցինիկ, բայց ապարդյուն փորձ է։
Հայաստանի գործող վարչախմբից պահանջում ենք անհապաղ բացահայտել այդ հանցագործությունն ու օրենքով սահմանված ողջ խստությամբ պատժել ոչ միայն իրագործողներին, այլև կազմակերպիչներին և պատվիրատուներին։
Էդգար Ղազարյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»: