Հայաստանում դեռևս որոշիչ դերակատարում ունի Ռուսաստանը․ Արմեն Գևորգյան. Տեսանյութ
«44-օրյա պատերազմը փոխեց ոչ միայն Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված կոնֆիգուրացիան, այլ և մեկնարկը տվեց գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և այդ փոփոխությունները տարիներ շարունակ տարբեր կենտրոններում ձևավորվում էին, պատերազմից հետո բացահայտվեցին և սկսեցին գալ օրակարգ»,-այւս մասին ասաց «Հյաստան» խմբակցության պատգամավոր Սրմեն Գևորգյանը՝ «Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
«Մենք դեռևս չենք հայտնվել կիզակետում , որովհետև , ինչպես ասւոմ են, հողի վրա իրավիճակը մի քիչ ուրիշ է։ Այսօր Արցախի բնակչության անվտանգությունը ապահովում են ռուս խաղաղապահները ․ այսօր Հայաստանում դեռևս որոշիչ դերակատարում ունի Ռուսաստանը , պարզպես միտումներ կան, որ այդ բալանսը կարող է փոխվել»,նշեց Արմեն Գևորգյանը։
Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։