Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության գործում շրջանառվող ընկերության սեփականատերն արդեն լքել է Հայաստանից. Տեսանյութ
«ԳՈՒ ԱՐ Ջի ԳՐՈՒՊ» ընկերության սեփականատեր Գուրգեն Չլեպչյանը, որի անունը շրջանառվում է Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության գործի շրջանակներում, այս մասին «РИА Новости»-ին հայտնել է նրա բարեկամը:
«РИА Новости»-ի լրագրողը ժամանել է Ալավերդի, որպեսզի այցելի «ԳՈՒ ԱՐ Ջի ԳՐՈՒՊ» ընկերության գրասենյակ, որը գտնվում է բնակելի տանը: «Գրասենյակի» դուռը փակ էր:
«Նա՝ Շլեպչյանը, շատ լուրջ ձեռնարկատեր է և հաճախակի է երկրից բացակայում: Հիմա նա այստեղ չէ: Չգիտեմ, երբ է նա գալիս ու գնում», - ասաց բարեկամը:
Նա հաղորդեց, որ առաջին օրերին չի էլ լսել այդ պատմության մասին. «Վստահ եմ, որ Շլեպչյանը չի կարող ներգրավված լինել ինչ-որ անօրինական գործողություններում», - նշել է զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԴԾ–ն հայտարարություն էր տարածել առ այն, որ Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունն էր, ձերբակալվել են ՌԴ հինգ քաղաքացի, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացի։
Zham.am