Ռուսական օդուժը Սիրիայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել է մինչև 100 զինյալի. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Սիրիայի Կատմա գյուղում զինյալների ուսումնական ճամբարի վրա ավիահարվածների արդյունքում սպանել են մինչև 100 արմատականի։
Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը, գրում է ura.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Գեներալը տեղեկացրել է նաև, որ ռուսական զորքերը ոչնչացրել են ԴԱԻՇ-ի զինյալներին և կազմակերպության որոշ պարագլուխների (Իսլամական պետություն կազմակերպություն, ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն և արգելված է Ռուսաստանի Դաշնությունում-խմբ․), որոնք մասնակցել են հոկտեմբերի 13-ի ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել է 19 մարդ։