Ալքսանդր Լապշինը ադրբեջանական բանտում փորձել է ինքնասպանություն գործել. գտնվում է բժիշկների հսկողության ներքո
Այսօր առավոտյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած բլոգեր Ալքսանդր Լապշինը ադրբեջանական բանտում փորձել է ինքնասպանություն գործել՝ կապված Իսրայլ իր արտահանձնումն ուշացնելու պատճառով։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը։ Նրա խոսքով՝ ներկա պահին Լապշինը գտնվում է բժիշկների հսկողության ներքո։ Հասանովն ասել է, թե Լապշինի արտահանձնման հարցը վաղուց էր օրակարգում, սակայն իսրայելական իշխանությունները ձգձգել են այն։
«Երեկ տհաճ դեպք տեղի ունեցավ. Նա ցանկացել է ինքնասպանություն գործել մեկուսարանում։ Բարեբախտաբար, շնորհիվ բանտի հսկիչների անհապաղ միջամտության, ինքնասպանությունը հնարավոր եղավ կանխել»,-ասել է Հասանովը՝ նշելով, որ Լապշինի արտահանձնման գործոց ներկա պահին զբաղվում են ԱԳՆ-ն և Բաքվում Իսրայելի դեսպանատունը։
Աղբյուրը` Shamshyan.com