ՀՀ պատվիրակությունը ՌԴ կմեկնի ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության նիստին մասնակցելու համար
ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերը` ուղղված Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Բայց մենք չենք տեսել ռուսական այն ջանքերը, որոնց մասին դուք կարող եք խոսել: Այսպես է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Փաթելը պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է վտանգել Արեւմուտքի միջնորդությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ գործընթացը։
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Արեւմուտքը փորձում է միջամտել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին․ «Մենք սա դիտարկում ենք որպես Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը միջամտելու եւ ՌԴ-ի միջնորդական ջանքերը ճնշելու փորձ։ Մենք պատմությունից գիտենք, որ ԵՄ առաքելությունները չեն հանգեցրել իրական կարգավորման»։