ՔՊ-ն մնաց միայնակ. Սիսիանի ավագանու ընդդիմադիր թևը վայր դրեց մանդատները
Սիսիանի «Աշխատանք և արդարություն» դաշինքի և «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնմորդները հանդես են եկել հայտարարությամբ.
«Սիսիան համայնքի հարգելի՛ ընտրողներ,
սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում միասնական ընդիմությունը՝ «Աշխատանք և արդարություն» դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը ստացավ 7 մանդատ։
Համայնքային իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ էր 11 մանդատ։
Հոկտեմբերի 12-ին կայացած ավագանու անդրանիկ նիստին մասնակցելով ակնկալում էինք ստանալ ՔՊ-ի հետ համագործակցությունը մերժած ուժերի աջակցությունը։
Չստացանք․․․
Բացառելով ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որևէ համագործակցություն՝ վայր ենք դնում մեր մանդատները»։
Սեպտեմբերի 25-ին կայացած ավագանու համամասնական ընտրություններից հետո Սիսիան համայնքում խնդրահարույց իրավիճակ էր։ Ընտրողների 51 տոկոսը չէր ստացել որեւէ ուժ եւ համայնքի ղեկավար պիտի ընտրվեր ավագանու կազմից։
21 մանդատներից 8-ը՝«Քաղաքացիական պայմանագիրն» էր ստացել, 5-ը՝ «Աշխատանք եւ Արդարություն» դաշինքը, 4-ը՝ «Ապրելու երկիրը», 2-ական մանդատ «Մեկ Հայաստան» ու « Հանուն Հանրապետության» կուսակցությունները։
«Ապրելու երկիրը» բոյկոտել էր հոկտեմբերի 12-ին կայացած նիստը, իսկ ավելի ուշ ընտրացուցակը գլխավորող Արա Զաքարյանը հայտարարեց, որ վայր են դնում մանդատները։