Պուտինն անընդունելի է անվանել Մակրոնի հայտարարությունը. Տեսանյութ
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ զարմանքով կարդացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի հարցում ՌԴ դերի մասին։
Ռուսաստանի նախագահն անընդունելի է անվանել Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի հարցում ՌԴ-ի դերի մասին փոխանցում է, РИА Новости-ն:
Ավելի վաղ գրել էինք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աղաղակող և բացարձակապես անընդունելի է համարել Մակրոնի հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։
Zham.am

