Հայտնի է, թե երբ տեղի կունենա ՔՊ համագումարը
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի հետաձգված համագումարը, ըստ ամենայնի, տեղի կունենա հոկտեմբերի 29-ին։ ՔՊ վարչությունը նման որոշում է կայացրել, եւ եթե ֆորսմաժոր չլինի, այլեւս չի հետաձգվի։ Համագումարը կկայանա Մարզահամերգային համալիրում։ Ինչո՞ւ է այդ օրն ընտրվել․ ասացին, որ նոյեմբերից համալիրը նորոգման է կանգնում։
Հիշեցնենք, որ համագումարը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին, սակայն սահմանին լարվածության պատճառով հետաձգվեց։ Համագումարի ընթացքում ՔՊ-ն նոր վարչություն պետք է ընտրի, 16 տեղի համար 48 թեկնածու է պայքարում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

