Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Ծանր կացությունը աշխարհաքաղաքական իրավիճակով բացատրելը իշխանություններին չի ազատում պատասխանատվությունից. Արշակ Սրբազան

MediaHub-ը գրում է.

«Եկեղեցին երբեք պետության հետ համագործակցությունից չի հրաժարվել, ընդհակառակը՝ դա եղել է նրա գործունեության առանցքային ոլորտներից մեկը: Եվ երբ իշխանությունները իրենց գործունեությամբ վկայում են պետությունը և ազգային ինքությունը պահպանելու և զորացնելու իրենց հանձնառությունը՝ Եկեղեցին միշտ իրենց զորակից է  և աջակից: Այս մասին MediaHub-ի հետ հարցազրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը:

- Սրբազան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի  շուրջ ստեղծված իրավիճակը և որքանով այն հաղթահարելու հարցում կարող է դերակատարում ունենալ եկեղեցին:

-Հայաստանում և նրա շուրջ ստեղծված իրավիճակը ծայրահեղ ճգնաժամային է: Ժամանակագրական լայն կտրվածքով Եկեղեցու դերակատարությունը ազգային կյանքում արտացոլված է մեր պատմության մեջ, որը ներառում է ինչպես պայքար նվաճողների, այնպես էլ ինքնությունը խարխլող ներքին թշնամիների դեմ:
Այսօր ևս եկեղեցին չի շեղվել իր գործունեության այս ուղեծրից:

-Եկեղեցին անջատ է քաղաքականությունից, բայց, այդուհանդերձ, հեղինակությունը մեծ է և այդ պատճառով է, որ շատերը եկեղեցուն  մեղադրում են, որ երկրի համար այս ծանր օրերին պասիվ կեցվածք ունի:  Դուք համաձա՞յն եք, որ պասիվ է հոգևոր դասը և եթե ոչ, ապա ինչո՞ւ հանրության համար տեսանելի չէ դա: 

-Նախ, ճիշտ ձևակերպումն այն է, որ ոչ թե եկեղեցին է անջատ քաղաքականությունից, այլ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից: Այլ հարց է, որ եկեղեցին երբեք իշխանության հասնելու համար քաղաքականությամբ չի զբաղվում, ինչը գերազանցապես ներեկեղեցական դիրքորոշման արդյունքն է:
Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, զուտ պայմանականորեն կարելի է կոչել քաղաքական գործընթացներ, քանի որ դրանց մեջ ուղղակի շոշափվում է մեր գոյության խնդիրը:

Ես չեմ կարող միանշանակ գնահատական տալ հոգևոր դասի պասիվության կամ ակտիվության վերաբերյալ, որովհետև հանրության համար տեսանելիությունը բավական պայմանականություններ ունի: Հոգևոր դասը անում է ինչ կարող է:

- Վեհափառ Հայրապետը նախաձեռնել էր ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ հանդիպումների ձևաչափ, որը, սակայն, երկար կյանք չունեցավ ու արդյունավետ չեղավ: Ո՞րն էր պատճառը:

-Նախագահների հետ հանդիպումները տակավին ավարտված չեն և պետք չէ վաղաժամ գնահատականներ տալ:

- Հայաստանն ու Արցախը հայտնվել են գոյաբանական սպառնալիքների առջև: Իրավիճակը ավելի քան լուրջ է. ըստ շրջանառվող լուրերի, այսպես կոչված խաղաղության պայմանագրում Արցախի հայությունն անվանվում է էթնիկ բնակչություն ու ազգային փոքրամասնություն, որոշ ՔՊ-ականններ անգամ համեմատում են թալիշների հետ: Ի վերջո, ո՞րն է այս իրավիճակից դուրս գալու ելքը, ինքնությունը պահելու միջոց, ի՞նչ պետք է անել:

-Ասեկոսեների շրջապտույտի մեջ չհայտնվելու համար, զերծ կմնամ շրջանառվող տարբեր լուրեր մեկնաբանելուց, քանի դեռ պաշտոնական փաստաթուղթ շրջանառության մեջ չի դրվել:

Պետության պահպանության մանդատը պատկանում է իշխանություններին: Ժողովուրդը նրանց է ընտրել և վստահել է երկրի պահպանությունը և անվտանգությունը. մեր խնդիրների հասցեատերը իշխանություններն են: Եթե ի վիճակի չեն պահպանել, պետք է քաջություն դրսևորեն և իրենց տեղը զիջեն այնպիսի ուժերի, որոնք ի վիճակի կլինեն պետությունը պահպանել:

Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր կացությունը, անդառնալի կորուստները ու ձախողումները աշխարհաքաղաքական իրավիճակով բացատրելը իշխանություններին չի ազատում պատասխանատվությունից, առավել ևս որևէ մխիթարություն չի բերում ժողովրդին:

Իշխող ուժի պատգամավորների կողմից Արցախի հայությանը թալիշների հետ համեմատելու փաստը մեզ հայտնի չէ:

Իրավիճակից դուրս գալու ելքը մատնանշելու համար, նախ և առաջ պետք է տիրապետել գործընթացների ամբողջական պատկերին և տեղյակ լինել այն նպատակներին, որ հետապնդում է պատասխանատու ուժը: Հակառակ դեպքում, ստիպված պիտի լինենք մեր դատողությունները կառուցել ենթադրությունների հիման վրա: Այնուամենայնիվ, միանշանակ է, որ պետք է ազգային առողջ ուժերի համախմբում երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար:

-2018-ից հետո իշխանության ու եկեղեցու միջև, մեղմ ասած, խորը անհամաձայնություն է։ Բայց գուցե սա այն պահն է, որ համագործակցելը կարևոր է և պետք է փորձել ձեռք մեկնել։

- Եկեղեցին երբեք պետության հետ համագործակցությունից չի հրաժարվել, ընդհակառակը դա եղել է նրա գործունեության առանցքային ոլորտներից մեկը: Համագործակցության նպատակը եղել է պետության ամրապնդումը և զորացումը:

Երբ իշխանությունները իրենց գործունեությամբ վկայում են պետությունը և ազգային ինքությունը պահպանելու և զորացնելու իրենց հանձնառությունը՝ Եկեղեցին միշտ իրենց զորակից է  և աջակից»:

 

 

 
 0  0



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>