Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Ունե՞նք գոնե հետին խելք․ «Հողերը տանք ու լավ/խաղաղ ապրենքի» լիակատար ձախողումը

Հայերի ինքնագնահատականում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում «Թուրքն ասել է, թե հայի հետին խելքն իմը լիներ» ձևակերպումը։ Խոսքի իմաստն այն է, որ հետին թվով հայը ճիշտ դատողություններ է անում և ճիշտ եզրակացություն անում, ուստի՝ թուրքը երազում է այդ խելքի տերը դառնալ։ Առաջին հայացքից թվում է, թե լավ բան է հայի հետին խելքի մասին գնահատականը, բայց դա միայն առաջին հայացքից։

Չգիտեմ, թե արդյոք թուրքն այդպիսի խոսք ունի՞, թե՞ ոչ։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ հայի հետին խելքի մասին ձևակերպումն այնքան էլ լավ բան չի ասում մեր մասին ու շատ դեպքերում գերագնահատված է։ 

Ասում են, որ խելացին սովորում է ուրիշի սխալների վրա, իսկ հիմարը՝ սեփական սխալների։ Եթե հայի հետին խելքի մասին թուրքերն իրոք արտահայտվել են, ապա ակնհայտորեն ոչ թե դրական, այլ ուրիշ ենթատեքստով։

Եթե անհատական մակարդակով ու կենցաղային հարաբերություններում հայը, որպես կանոն, ունի խելք, այդ թվում՝ հետին, ապա հավաքական հետին խելքը, մեղմ ասած, կաղում է։

Ավելին՝ կյանքը ցույց է տալիս, որ շատ դեպքերում հայի հետին խելքը չի «աշխատում», քանզի նույնիսկ սեփական սխալների վրա չենք սովորում։ Խոսքը պետությանն է վերաբերում։ Օրինակ՝ 1920 թվականին պետություն ենք կորցրել, բայց հետևություններ չենք արել, չենք վերլուծել, հետին խելք չենք «աշխատացրել»։ Պատմության դասերից փախել ենք ու գնացել ցոգոլ գողանալու։ Դրա համար էլ պատմությունը բումերանգի էֆեկտով հարվածում է։

Մեր բոլոր տիպի խելքերի բացակայությունն է պատճառը, որ մսխվեց Արցախյան հաղթանակը, մսխվեց Արցախի պետականությունը, մսխվում է Հայաստանի Հանրապետությունը։ 

Առաջ ասում էին՝ «Արցախի ազատագրված տարածքները տանք և Արցախը փաստացի հանձնենք Ադրբեջանին, որ լավ/խաղաղ ապրենք»։ Հիմա ասում են՝ «Արցախը տանք Ադրբեջանին, որ գոնե խաղաղ ապրենք»։ Այս օրերին ձայներ են լսվում այն մասին, որ միգուցե արժե Սյունիքը տալ, որ խաղաղ ապրել։ Ու այդպես կհասնեն մինչև Բավրա ու Այրում։ 

Տարիներ շարունակ մեզանում խորաթափանցության, առաջադիմության, խելքի նշան էր համարվում և հիմա էլ որոշ շրջանակների համար շարունակում է այդպիսին համարվել «Հողերը տանք, որ լավ/խաղաղ ապրենք»–ը։ Ավելի հակապետական, հակահայկական ու հիմար կոդ դժվար էր պատկերացնել, բայց ներսի «խելոքները» և թշնամու տեղեկատվական դիվերսանտները, հայկական իշխանությունների էշի ականջին քնելու և քաղաքականությունն առևտրականացնելու պայմաններում, կարողացան մեր հանրային ու պետական օրգանիզմն իմունազրկել։ Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության ու կյանքի կոչեց բոլոր թշնամական ծրագրերը։ 

Տեսնես կգտնվի՞ մի հայ (խոսքս վարձկան դիվերսանտների ու երդվյալ քիրվայականների մասին չէ․ նրանք ավարտված ու անհույս մարդիկ են), որն այս ամենը տեսնելով՝ թեկուզ հետին թվով, գոնե ինքն իրեն, գոնե ոչ բարձրաձայն կխոստովանի, որ սեփական հաղթանակն ատելը, հողերը տալու գնով լավ/խաղաղ ապրելու հույս ունենալը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելու գնով բարգավաճելու ծրագրերը, «զիջենք/հանձնվենք, թե չէ պատերազմ կլինի» բանաձևին հավատալն առնվազն հանցավոր մոլորություն է եղել։ 

Կգտնվի՞ հայի հետին խելքով հպարտացող մեկը, ով ճիշտ հետևություն արած կլինի ու համարձակություն կունենա գոռալու, որ սխալվել է ու հիմա պետք է ամեն ինչ անի, որ այդ սխալն ուղղի։ Հենց որ դա եղավ, այն ժամանակ կարելի է իրոք դրական գնահատել հայի հետին խելքն ու մտածել սրանից հետո միայն առաջնային խելքով շարժվելու մասին։ 

Հիմա բացառապես խելքի խնդիր է այս վիճակից դուրս գալը։ Խելք չունեցանք, ոտատակ ենք ընկնելու։ Այս անգամ՝ ընդմիշտ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>