ՀՀ դատախազությունը հետևողական է լինելու Ղրիմի կամրջի պայթեցման մասին հրապարակված տեղեկատվությունն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից հոկտեմբերի 12-ին տարածված տեղեկությունները և զանգվածային տարբեր լրատվամիջոցներում առկա հրապարակումները: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից:
Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Օրենքով նախատեսված գործիքակազմի, այդ թվում՝ միջազգային փոխօգնության ինստիտուտի կիրառմամբ՝ Գլխավոր դատախազությունը հետևողական է լինելու հրապարակված տեղեկատվության հանգամանքները ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ:
Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հոկտեմբերի 8-ին ժամը 06:07-ին Ղրիմի կամրջի ավտոմոբիլային հատվածում Թամանի թերակղզու կողմից բեռնատար մեքենա է պայթել: Պայթյունի հետևանքով Ղրիմի թերակղզու ուղղությամբ շարժվող երկաթուղային գնացքի վառելիքի յոթ բաքերը բռնկվել են