ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

«Ի՞նչ անենք, ուրախանա՞նք, որ մեր տղաներին կոտորեցին». հերոսի մայրը՝ Աննա Հակոբյանին. Տեսանյութ

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Մկրտչյանի մայրը՝ Աննա Մկրտչյանը, աբսուրդ է համարում ադրբեջանցիների հետ խաղաղության լեզվով խոսելը:

«Ջերմուկում, Վարդենիսում տեղի ունեցած դեպքերը վառ ապացույցն են նրա, որ պատերազմից հետո ոչինչ չի արվել՝ ո՛չ ՀՕՊ ունենք, ո՛չ դիրքերն են կահավորված: Դրան զուգահեռ՝ խաղաղության օրակարգ առաջ քաշելը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»,-168TV-ի «Ռեվյու»հաղորդման ընթացքում ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի՝ «Հայ կանանց մեռելային լռությունը» վերնագրով հոդվածին, նա նշեց, որ դրա նպատակն էր նախ՝ մեղքը բարդել ուրիշի վրա, երկրորդ՝ հանրության ուշադրությունը շեղել կարևոր իրադարձություններից.

«Այն ժամանակ էլ արեց այդպիսի կոչ, դրան հաջորդեց, ինքներդ գիտեք՝ ինչ, հիմա նորից այդ օրակարգը բերվում է առաջ, այստեղից հետևություն՝ միգուցե նորի՞ց պետք է սպասենք գործողությունների զարգացման, ես չգիտեմ, բայց այն, որ ճնշում է գործադրվում կանանց վրա, փաստ է: Դա ավելի շատ մեզ էլ է վերաբերում, որ մենք չկանգնեցինք իր կողքին, ու դրա պատճառով տղաները մնացին մենակ: Ի՞նչ գործ ուներ ինքը բունկերում, չէ՞ որ բունկերում, ըստ տրամաբանության, պետք է լինեն այն մարդիկ, ովքեր ինչ-որ ռազմավարություն են մշակում, բայց չպետք է այնտեղ լինեն քաղաքացիական անձինք, դա անթույլատրելի բան էր»:

Աննա Հակոբյանը հոդվածում գրել էր. «Չեմ ուզում հավատալ, որ առավելագույնը, ինչին ընդունակ է հայ կինը, աղոթելը կամ անիծելը, և կամ՝ իր հերոսների հետևից հետմահու լացելն է»:

Մեր զրուցակիցը նկատեց. «Այսինքն՝ ի՞նչ անենք, չլացե՞նք, ուրախանա՞նք, որ իրենց քաղաքական ամբիցիաների պատճառով իրենք տարան այդքան տղաների կոտորեցին: Ախր, դա բնաջնջում էր: Մենք ի՞նչ դեմոգրաֆիկ պատկեր ենք ունենալու: Այսինքն՝ չսգանք, ուրախանանք ինչի՞ համար, ինչի՞ վրա ուրախանանք: Ամեն կերպ փորձ է արվում նսեմացնել բանակի արածը, ցույց տալ, որ պետք չէ հայրենասիրություն դրսևորել, չպայքարել հողի համար: Որտե՞ղ պետք է մարդիկ ապրեն: Բա ի՞նչ անենք: Ամեն օր մետր-մետր առաջ են գալիս, տղաներն այնտեղ ամեն սանտիմետրի համար էին կռվում: Շուտով մենք ունենալու ենք մի պատկեր, որ Տիգրանաշենն են տանելու, Վարդենիսից են տանելու, Տավուշից են տանելու, հետո ի՞նչ՝ մնալու է Երևա՞նը: Ասում են՝ մենք չունենք ռեսուրս՝ Արցախը պահելու, բա վաղը ինչի՞ ռեսուրս չենք ունենալու, միայն Կասկա՞դն ենք պահելու, թե՞ մոլերը ու սրճարանները»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>