Խուճապի կարիք չկա, ռազմաքաղաքական իրավիճակը վերահսկվում է․ Բելառուսի ԱԽ
Խուճապի մատնվելու կարիք չկա, ռազմաքաղաքական իրավիճակը վերահսկվում է ուժային դաշինքի կողմից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, հաղորդում է ԲԵԼԹԱ-ն։
«Այսօր իրավիճակը մեր երկրի շուրջ իսկապես լարված է։ Այն հակված է սրվելու»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ այնուամենայնիվ պետք չէ խուճապի մատնվել, քանի որ իրավիճակը վերահսկվում է ուժային դաշինքի կողմից, գնահատվում եւ ժամանակին զեկուցվում է պետության ղեկավարին։