Ադրբեջանի ՄԻՊ-ը Հայաստանին մեղադրել է պատերազմի նոր օջախ ստեղծելու փորձի մեջ
«Հայաստանը փորձում է հակամարտության նոր օջախ ստեղծել»:
Այս մասին ասված է Ադրբեջանի Օմբուդսմենի գրասենյակի հայտարարության մեջ, փոխանցում է ԱՊԱ-ն:
Հայտարարության մեջ ՄԻՊ-ը մեղադրանքներ է հնչեցնում հայկական կողմի հասցեին: Մասնավորապես նշվում է, թե վերջերս, գրեթե ամեն օր, հայկական զինված ուժերը սահմանի տարբեր ուղղություններով իբր գնդակոծում են ադրբեջանական դիրքերը:
«Այդկերպ Հայաստանը փորձում է սրել իրավիճակը և ստեղծել հակամարտության նոր թեժ օջախ»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն վերջին օրերին մշտապես հերքել է Բաքվի ապատեղեկատվությունը՝ հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին: