Գումարը դուրս գրված է, սակայն աշխատանքն արված չէ (տեսանյութ) Հերթական ապօրինի ու քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնող օրինագծի փուչիկը պայթեց (տեսանյութ) «25-26 թթ․ հավանական են մեծ պատերազմները. շատ վտանգավոր է լինելու Հայաստանի համար». Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
23
Նիկոլ Փաշինյանը հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց: Իր լեզուն իր թշնամին է. Անդրանիկ Թևանյան «Իրականում էսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ»,-Սևակ Հակոբյան Իրական անեկդոտ. Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին ասում է, թե... իրեն Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան Գյումրին՝ փոփոխությունների շեմին Գյումրին ունի զարգացման հսկայական պոտենցիալ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար) Հայրիկիս 20 հոդվածներով 45 մեղադրանք է առաջադրվել. Ռուբեն Վարդանյանի որդի Քաղաքապետարանը պարտվեց, «Մայր Հայաստանի» հայցը բավարարվեց․ Yerkir Media-ի ռեպորտաժը Կապիկություն են կոչում՝ ժողովրդի լեզվով. Անդրանիկ Թևանյանը՝ Գյումրին զավթելու իշխանության ջանքերի մասին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը հերթական ինքնախոստովանական ցուցմունքը տվեց: Իր լեզուն իր թշնամին է. Անդրանիկ Թևանյան «Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան «Իրականում էսօրվա գրառումը ո՞նց կշարադրեր Նիկոլը, եթե ազնիվ մարդ լիներ»,-Սևակ Հակոբյան Հրաժարվեց, գնաց Ալիևի հետ սեպարատ գաղտնի բանակցությունների ու ունենք, ինչ որ ունենք․ Արթուր Խաչատրյան Իրական անեկդոտ. Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին ասում է, թե... իրեն Նոր տարվա «վատ նվեր արվեց». Մահացել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը Նիկոլը սկսել է նախաամանորյա ստերի և կեղծիքների նոր դոզայով կերակրել ժողջանին և ժեխափթիրին. Գագիկ Համբարյան 36 ժամ ջուր չի լինի Լարսը բաց է Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի․ Ավինյան Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ եթե «Համասի» պատանդներն ազատ չարձակվեն մինչև իր պաշտոնավարումը, «Իրավիճակը դժոխքի կվերածվի» Մնացած բոլոր դեպքերում Հայաստանի պետականության վախճանը միայն ժամանակի խնդիր է. Արա Պողոսյան Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան Tesla-ն հետ հետ է կանչում մոտ 700 000 մեքենա՝ անվադողերի ճնշման սարքերի խնդիրների հետ կապված Կարմիր գծերի դեմ պայքարը շարունակվում է (տեսանյութ) Գումարը դուրս գրված է, սակայն աշխատանքն արված չէ (տեսանյութ) Հերթական ապօրինի ու քաղաքացուն տուգանքի մատերիալ դարձնող օրինագծի փուչիկը պայթեց (տեսանյութ) Դհոլ-զուռնայով Նիկոլին իշխանության բերածները մեզ ասում են՝ ինչի՞ չկրակեցիք, թող մի 10 հոգի էլ զոհվեր. միայն մեկ հոգի այսօր կարող է ասել՝ Սերժ Սարգսյանը պիտի հրաժարական չտար. Արտակ Զաքարյան Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան Գյումրին՝ փոփոխությունների շեմին Գյումրին ունի զարգացման հսկայական պոտենցիալ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «11 տարի կառավարական ամառանոցներում եմ ապրել, չեմ հիշում, որ ջեռուցման խնդիր լինի»․ Լևոն Քոչարյան ՔՊ-ականներից ովքեր են մասնակցել Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստին 10 քաղաքացի սննդային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց Դպրոցի ետնամասում 13-ամյա տղան դանակահարել է 14-ամյա տղայի Իրանում ավտոբուսը ձորն է ընկել, կա ավելի քան 10 զոհ Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Գյումրիում տեղի է ունեցել զարգացման ծրագրի քննարկում (լուսանկար)

Մեր դիրքորոշումն է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, սակայն դրանով չի վերանում Արցախի խնդիրը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Հնարավո՞ր է արդյոք, որ միջուկային պատերազմ սկսվի․ մարդկությանն անհանգստացնող այս հարցը Ղրիմի կամրջի պայթյունից հետո ավելի, քան երբեւէ, ակտուալ դարձավ։ Ռուսաստանը, ի պատասխան, ռմբակոծեց Կիեւը, իսկ երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, խոսելով ՌԴ հնարավոր պատասխանի մասին, ահաբեկիչներին ոչնչացնելու կոչ արեց։

Վլադիմիր Զելենսկին, ըստ ռուսական ԶԼՄ-ների, Ավստրալիայի Լոուի ինստիտուտում ելույթի ժամանակ ասել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնի ՌԴ-ին, ոչ թե «սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին»: Ավելի վաղ միջուկային զենք կիրառելու մասին խոսել էր նաեւ Պուտինը։ Հնարավո՞ր է, որ կողմերից մեկն իրոք ատոմային զենք կիրառի, թե՞ սրանք ուղղակի հակառակորդներին վախեցնելու քայլեր են։ Մեր հարցերին պատասխանում է ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը։

- Ո՞ր սցենարն եք հնարավոր համարում։

- Ես միանգամայն վստահ եմ մի բանում՝ ՌԴ-ն առաջինը միջուկային զենք չի կիրառի։ Ինչ վերաբերում է ՌԴ-ի ուղղությամբ միջուկային զենքի կիրառմանը, Ուկրաինան, ինչպես գիտեք, չունի միջուկային զենք։ Մեզ այս իրավիճակում անհանգստացնում է միայն այն, որ ուկրաինական զորքերը շարունակում են ռմբակոծել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը, եւ, իհարկե, տեխնիկական տեսանկյունից Ուկրաինան կարող է ստեղծել ինչ-որ ռադիոակտիվ սարք, «կեղտոտ» ռումբ (ռադիոակտիվ նյութեր, թափոններ՝ Ս․ Ս․)։ Բայց Ուկրաինայի համար դա բարդ կլինի։ Կանեն նրանք նման բան, թե ոչ՝ չեմ կարող ասել, կարծում եմ, որ չեն անի, հաշվի առնելով այն, թե ինչ հետեւանքներ կունենա նման ռումբի ստեղծումն Ուկրաինայի համար։ Ամեն դեպքում, «կեղտոտ» ատոմային ռումբը կամ պայթուցիկ, ռադիոակտիվ արտանետումը սադրանք է, որն էական վնաս կբերի ոչ թե Ռուսաստանին, որը միջուկային երկիր է, այլ՝ Ուկրաինային։ Միջուկային իր ներուժով Ռուսաստանը մրցում է ոչ թե Ուկրաինայի, այլ՝ ԱՄՆ-ի հետ։ Ելնելով այս հանգամանքներից՝ գտնում եմ, որ հնարավոր ատոմային պատերազմի մասին խոսակցությունները մանիպուլյացիա են, բնակչության ահաբեկում են։ Դրանով զբաղված են մարդիկ՝ ամենաբարձր մակարդակներում։ Այս մասին մակերեսային խոսակցություններ վարեց ԱՄՆ նախագահ Բայդենը՝ բակտերիոլոգիական, միջուկային զենքի կիրառման, Արմագեդոնի մասին։ Սա բնակչության ահաբեկում է, որի նպատակը Ռուսաստանի վարկաբեկումն է։ Որեւէ ռազմական իմաստ այդ խոսակցությունները չունեն։

- Ասում եք՝ վստահ եք, որ Ռուսաստանը չի օգտագործի միջուկային զենք։ Ինչո՞ւ։

- Ուկրաինան մեզ կպած է, միջուկային հարվածի հետեւանքներն անխուսափելիորեն իրենց վրա նույնպես կանդրադառնան։ Դա ակնհայտ է։ Միջուկային զենք կիրառողին կդատապարտեն այլ երկրները, եւ թե ինչ գործողություններ սրա հետ կապված կձեռնարկեն երկրները՝ ոչ թե Ուկրաինան, այլ՝ մյուսները, այսօր բարդ է ենթադրել։ Միջուկային հարվածը չի ոչնչացնի ուկրաինական զինուժը, որը մի կետի վրա չի տեղակայված, որ կրակես, ու վերջը գա։ Այսինքն՝ ռազմական կամ քաղաքական, կամ այլ տեսանկյունից դա անիմաստ քայլ է։ Մենք Ղրիմի կամրջի հետ կատարվածից հետո հարվածներ ենք հասցնում՝ շատ լավ հասկանալով, որ Ուկրաինայում կան ինչպես մեր դեմ տրամադրված, այնպես էլ մեզ աջակցող մարդիկ։ Դրա ապացույցը նույնիսկ ոչ այնքան Դոնեցկի ու Լուգանսկի քվեարկություններն են, մարդկանց, ովքեր արդեն 8 տարի է՝ մեզ հետ են, այլ նաեւ Խերսոնի եւ Զապորոժիեի բնակիչների կամարտահայտությունը։ Նրանք ոչ բոլորն են ընդունում մեզ։ Մի մասը հեռացավ այնտեղից, երբ որ այդ տարածքներն անցան ՌԴ զորքերի տիրապետության տակ… Բայց բնակչության մեծ մասը մնաց ու մասնակցեց հանրաքվեին։ Ինչո՞ւ մենք պետք է Ուկրաինային միջուկային հարված հասցնենք, եթե այնտեղ, մեր կողքին կան նաեւ բազմաթիվ ռուսալեզու քաղաքներ՝ Օդեսան, Նիկոլաեւը, Խարկովը։ Դա բացարձակապես անիմաստ է։

-Անցած շաբաթ Պրահայում կայացան Փաշինյան-Ալիեւ, Փաշինյան-Էրդողան հանդիպումները։ Հայտարարվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ ԵՄ քաղաքացիական դիտորդներ են տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանին։ Նախ՝ դիտորդների մասին․ որքանո՞վ եք էֆեկտիվ համարում դա։

- Որոշումը՝ քաղաքացիական դիտորդների մասին, համապատասխանում է ԵՄ եւ Արեւմուտքի ցանկություններին՝ ՌԴ-ին դուրս մղել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բանակցային գործընթացից եւ այն շարունակել Արեւմուտքի միջնորդությամբ։ Այդ արեւմտյան միջնորդությունը շահավետ կլինի՞ արդյոք Հայաստանի համար՝ ես հիմա չեմ գնահատի, բայց քաղաքացիական դիտորդները, ի տարբերություն ռուս խաղաղապահների, որոնք հիմա Ղարաբաղում են, անզեն մարդիկ են։ Ես կարծում եմ, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն կուզեին, բոլոր կլավիշների վրա խաղալով, մինիմումի հասցնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանում, որտեղ կա հասարակական կարծիք, որը մեղադրում է Ռուսաստանին՝ Ադրբեջանին զինված դիմադրություն ցույց չտալու համար։ Հայաստանում, ինձ թվում է, մարդիկ պետք է հասկանան, որ որոշակի առումով ցանկացած խաղ հնարավոր է, այդ թվում եւ՝ դրամատիկական, բայց պետք է հասկանաք, թե ինչն ինչի հետ եք փոխում։ Մի կողմից Հայաստանի հայերի ցանկությունը կա, որ իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնվի, ու Ադրբեջանի զինուժը վերադառնա իր ելման դիրքեր, որտեղից մի քանի կիլոմետր առաջ են գնացել, իսկ մյուս կողմից կա Ղարաբաղի բնակիչների կարծիքը, որ Հայաստանը ստորագրում է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ պայմանով, որ իր վրայից գցում է Ղարաբաղի համար պատասխանատվությունն ու Ղարաբաղի ճակատագիրը թողնում է Ռուսաստանին ու Ադրբեջանին։ Հիմա Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան, որովհետեւ ՌԴ-ն չի սկսում պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, իսկ Ղարաբաղի հայերն այլ պաշտպանություն, քան Ռուսաստանի խաղաղապահներն են, չեն տեսնում ու վաղուց հույս չեն դնում Հայաստանի վրա։ Ահա եւ ողջ պատմությունը։ Մենք չենք շտապում պատերազմ սկսել Ադրբեջանի կամ Թուրքիայի դեմ, որովհետեւ մեր դիրքորոշումն է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, սահմանային միջադեպերը բացառվեն։ Սակայն դրանով չի վերանում Արցախի խնդիրը՝ Արցախի կարգավիճակի, Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը, որն այսքան տարի եղել է միջազգային բանակցությունների օրակարգում։ Մենք տպավորություն ունենք, որ դա էլ գլխավոր հարցը չէ Հայաստանի գործող իշխանության համար։

- Ինչպիսի՞ն եք տեսնում Ղարաբաղի ճակատագիրը, Ղարաբաղի ապագան, իրատեսական համարո՞ւմ եք, որ Արցախը դիմի Ռուսաստանին, ու Ռուսաստանը համաձայնի ընդունել այն իր կազմում։

- Իհարկե, Արցախը բարդ վիճակում է եւ պատրաստ է ցանկացած տարբերակի, այլ հարց է, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում չի կարող Արցախն իրեն միացնել։ Մենք հիմա չենք կարող նման պատասխանատվություն վերցնել, որովհետեւ դա կնշանակի ուղիղ առճակատում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Չէ՞ որ մենք Հայաստանից չենք պահանջում, որ նա հանդես գա մեր կողմից Ուկրաինայի հետ կոնֆլիկտում։ Ես չեմ հաշվում, իհարկե, որ ինչ-որ կամավորականներ հիմա կռվում են ռուսական կողմից։ Հայաստանի հասարակությունը մեզնից պահանջում է, որ մենք անհապաղ ռազմական գործողություններ սկսենք Ադրբեջանի դեմ, որը խախտել է Հայաստանի սահմանը։ Բայց մենք գիտակցում ենք մեր դերն այդ գործողությունները կանգնեցնելու հարցում՝ ե՛ւ Ղարաբաղում, ե՛ւ Հայաստանի սահմաններին։ Սակայն ինձ թվում է՝ Հայաստանը նախեւառաջ պետք է իր ներսում հարցերը լուծի։ Վերջերս այդտեղ ոգեւորություն կա Փելոսիի այցի, տարբեր հանդիպումների հետ կապված։ Մենք դրան չենք առարկում, հասկանում ենք, որ Հայաստանն ինչ-որ տարբերակներ է փնտրում՝ իր անվտանգությունն ապահովելու, բայց հույս ունենք, որ խելքը կհերիքի ինչ-որ տարբերակներ փնտրելով՝ մնալ Ռուսաստանի հետ սերտ կապերում։ Այն, ինչ այսօր կատարվում է, որոշ երեւույթներ վկայում են, որ ՌԴ-ի հետ կապված ամենը մեկնաբանվում է բավականին թեթեւամիտ ձեւով, ու հակազդեցություն դրան չի տրվում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan