Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է. Բլինքեն
Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը դեպի կայուն խաղաղություն միակ ճանապարհն է։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ողջունել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում առաջընթացը։ Բանակցությունների միջոցով կնքված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է նա: