ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստանում քննարկել է ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ նիստի նախապատրաստման հարցերը
Դիտել նաև
Անհասկանալի են ՀՀ իշխանությունների քայլերը. փորձագետ
Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնական են․ Ստանիսլավ Տարասով
Ինչի՞ դիմաց է Երևանը հանձնում Լեռնային Ղարաբաղը․ Տարասով
Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դեմ Ռուսաստանի խաղաղարար միսիային, բայց ինչո՞ւ է դրան դեմ Հայաստանը
Տարասովը Բաքվում Լավրովի հայտարարությունը սենսացիոն է անվանել
Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի և անվտանգության խորհրդի քարտուղար Գիզատ Նուրդաուլետովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը:
«Հանդիպումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստման հարցերը, որոնք նախատեսված են նոյեմբերին Հայաստանում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը՝ շեշտը դնելով Կենտրոնասիական տարածաշրջանում տիրող իրադրության վրա։