Կադիրովն ասել է, որ Ուկրաինայում պայթյուններից հետո 100 տոկոսով գոհ է հատուկ ռազմական գործողության ընթացքից
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն անվանել է «լոխ»։ Նա այդպես է արձագանքել Կիեւի ռեակցիային Ուկրաինայում պայթյուններին։
«Զելենսկին դժգոհում է Կիեւի եւ այլ քաղաքների դեմ գրոհներից։ Բա ինչ էիր մտածում դու, ախմախ Զելենսկի. քեզ կարելի է, մյուսներին՝ ո՞չ»,- գրել է նա իր Թելեգրամ-ալիքում։
Նա ասել է, որ ութ տարվա ընթացքում Կիեւին «կարելի էր» ոչնչացնել Դոնբասի ենթակառուցվածքը, «ականախեղդ անել ատոմակայանը, պայթեցնել կամուրջները, հրետակոծել կարեւոր օբյեկտները, իսկ հիմա Կիեւի վարչակարգը թույլ է տալիս իրեն բողոքել։ Նա նորից Զելենսկուն խորհուրդ է տվել դադարեցնել բողոքելը եւ փախչել՝ «Արեւմուտքի կողմը չնայելով»։
Կադիրովը նաեւ ընդգծել է, որ հիմա «հարյուր տոկոսով գոհ է» Ուկրաինայում հատուկ գործողության իրականացումից։