Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ-ի սահմանների մեջ․ Վահագն Ալեքսանյան
Դիտել նաև
«Դեռ չունենք պատկերը՝ ի վերջո 4 ուժ է մասնակցում մանդատների բաշխմանը, թե 3». Վահագն Հովակիմյան
Ալիկ Ալեքսանյանը երկու ամսով կալանավորվել է
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
ԱԳՆ-ի նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նորից խոսեցին Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության մասին:
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մտնում է այդ սահմանների մեջ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010 թվականի ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։

