Կիևի ուղղությամբ արձակված հրթիռներից մեկը պայթել է Զելենսկու գրասենյակի հարևանությամբ
Այսօր՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան Կիևում պայթյուններ են որոտացել, պայթյունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ինչպես Twitter-ում գրել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն, հրթիռ է ընկել Վոլոդիմիրսկի փողոցում գտնվող Հրուշևսկու հուշարձանի մոտ։ Այս փողոցում է գտնվում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակը, իսկ մոտակայքում՝ նախագահականը։
Zham.am