Իրմա փոթորիկը ամենաուժեղը կհարվածի Սենթ Պետիսբերգին. Տեսանյութ
Իրմայից ամենաուժեղ հարվածը կստանա Ֆլորիդայի Սենթ Պետիսբերգ քաղաքը, որն այդպես են անվանել ի պատիվ Ռուսաստանի Սանկտ - Պետերբուրգի: Այդ մասին պատմել է Ռուսաստանի հիդրոմեդկենտրոնի տնօրեն Ռոման Վիլֆանդը. հաղորդում է ТАСС-ը:
Արդյո՞ք Իրմայի ուժգնությունը կհասնի Ռուսաստան, հարցին նա պատասխանել է. "Ոչ իհարկե, պարզապես Սենթ Պետիսբերգի անվան հետ է կապված Ռուսաստանին առնչությունը: Իրմայի ամենաուժեղ հարվածը կստանա հենց այս քաղաքը, և դա կլինի սարսափելի հարված",- մամլո ասուլիսի ժամանակ ասել է հիդրոմեդկենտրոնի տնօրենը: