Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել
5
ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցը Պատերազմ Արցախում
Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով Շևցով․ Թրամփի ուղին թույլ կտա ամերիկյան զորքեր տեղակայել Հայաստանում՝ Իրանի սահմանի մոտ Բաքվում հայ գերիների խաչ դաջվածքներն шյրելnվ հեռացրել են, արգելել են Աստվածաշնչի փոխանցումը, հարկադրել են ընթերցել Ղուրան. Սահակյան Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Բա Վահագն Խաչատուրյանն ու Խաչատուր Սուքիասյանն ինչի բանտում չեն. Նիկոլը հասկանում է՝ ինքը փախչելու է Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ)

Երբ չեն նկատում անկախ Հայաստանը

Ռուսաստանյան հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում վերջին օրերին հայտնվել է «Արարատ» անվանումով ֆուտբոլային ակումբը, բայց խոսքը ոչ թե Երեւանի, այլ Մոսկվայի «Արարատի» մասին է: Եւ խոսքը ոչ թե հաջողությունների , այլ սկանդալի մասին է:

Դեպքերի հաջորդականությունն առանց մեկնաբանությունների: Ամիսներ առաջ Մոսկվայում մեծ շուքով կազմավորվեց « Արարատ» թիմը, որի կորիզը կազմեցին Ռուսաստանի թոշակառու մի խումբ ֆուտբոլիստներ։

Օրեր առաջ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, պնդում էր, որ այս մրցաշրջանում երկրորդ խմբում հայտնված «Արարատի» վերջին խաղը կլինի «Ռյազանի» հետ: Իսկ երբ ակումբի ղեկավարությունն օրեր առաջ հայտնեց, որ հանդիպման մուտքը տոմսերով չէ, գրեթե բոլորը հասկացան, որ թիմը լուծարվելու է:
Դրանից առաջ էլ Մոսկվայի «Արարատի» հիմնադիր ու ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը հրաժարական է տվել եւ փախել ակումբի հաշվին եղած 20 միլիոն ռուբլին հետը տանելով։

Հետո նա հայտարարեց, որ թիմը չի լուծարվում. «Արարատում» ամեն բան լավ է, թիմը շարունակում է իր գոյությունը, սակայն ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ: Ես դուրս եմ գալիս ակումբի ղեկավար կազմից, իսկ իմ փոխարեն գլխավոր տնօրենը կլինի Իգոր Կորոտկովը:

Ես ակումբի բաժնետոմսերի 100 տոկոսը տալիս եմ ազգին, որպեսզի Կորոտկովը զբաղվի դրանց ճիշտ բաշխումով: Ես վստահում եմ նրան:

Մեր՝ Երկրորդ խումբ դուրս գալուց հետո, ակումբին օգնել է Արամ Գաբրելյանովը: Իմ հույզերի համար ցանկանում եմ ներողություն խնդրել Արամ Գաբրելյանովից, «Արարատի» երկրպագուներից, ֆուտբոլիստներից ու աշխատակիցներից: Նրանք գիտեն՝ ինչպիսի մարդ եմ ես: Ես կարող էի ավելորդ բաներ ասել, սակայն դա չեմ անում նրա համար, որ ակումբն օտար չէ ինձ: Հաջողություն եմ մաղթում այս թիմին»,- Վալերի Հովհաննիսյանի խոսքը մեջբերել է «Չեմպիոնատը»:

Արամ Գաբրելյանովը հաստատել Հովհաննիսյանի խոսքերը, ասելով, թե թիմը շարունակելու է ելույթները, եւ որ ինքը ղեկավարությունը հանձնում է Կորոտկովին՝ մինչ բաժնետիրական համակարգի ձեւավորումը:

Հիմա, երբ արդեն պարզ է, որ թիմը շարունակելու է ելույթները, ցանկանում ենք մի շատ նուրբ եւ կարեւոր հարցի անդրադառնալ:

Իրավունք ունե՞ն, արդյոք, ռուսահայ գործարարները օգտագործել «Արարատ» անվանումը։ Ո՞ւմ է պատկանում այդ ապրանքանիշը։ Ի՞նչ գործարք կամ պայմանավորվածություն կա այս հարցում։ «Արարատը» բրնեդ է, համաժողվրդական ապրանքանիշ եւ ոչ ոք իր մոսկովյան կայֆերի համար իրավունք չունի այն օգտագործել։

Երկրորդ. ինչո՞ւ են հայ գործարարներն այդքան գումար, միջոցներ ծախսում օտար երկրի առաջնությունում հայկական անվանումով թիմ պահելու համար եւ մատը մատին չեն խփում ազգային հավաքականն ուժեղացնելու եւ հայկական ակումբային ֆուտբոլը զարգացնելու համար:

Գաբրելյանովը ասում է, թե իրենք ցանկանում են միավորել հայ գործարարների, սփյուռքի ջանքերը Մոսկվայի «Արարատի» շուրջ:

Անկեղծ լինենք, այնպիսի տպավորություն է, որ հայկական պետություն գոյություն չունի, Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզից անհետացել է եւ հայությանը միավորում են արտերկրում ստեղծված եւ մեր ամենասիրելի թիմի անունն օգտագործած ակումբին աջակցելով: Ի դեպ, նույն ինքը Գաբրելյանովը ասում է, թե իրենց թիմն անվանակոչվել է ի պատիվ ԽՍՀՄ չեմպիոն դարձած «Արարատի»:

Ի՞նչն է խանգարում հայ գործարարներին, մեծահարուստներին աջակցել Հայաստանի ազգային հավաքականին, Երեւանի «Արարատին», Գյումրիի «Շիրակին», մյուս թիմերին: Ինչն է խանգարում Հայաստանում բացել եւ ֆինանսավորել հայկական ակումբ եւ նրանով ձեռք բերել հաջողություններ Եւրոպայում։

Սա՞ է մեր հուժկու պատասխանը Ադրբեջանի «Ղարաբաղի» ՉԼ խմբային փուլում հայտնվելուն։

Հայ ժողովրդին միավորելու համար կարիք չկար Ռուսաստանում հայկական անվանումով թիմ ստեղծել, ընդամենը պետք էր աջակցել հայկական ֆուտբոլին, մեր հավաքականին:

Ադրբեջանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում արդեն թիմ ունի: Մենք եւս կարող էինք ունենալ, եթե մեր մեծահարուստ հայերը գոնե մի փոքր պետական մտածողություն ունենային եւ մի փոքր գիտակցեին, թե ինչ հարստություն եւ պարգեւ է անկախ պետությունը, եւ թե որքան է բարձրացնում իրենց կարգավիճակն արտերկրում:
Իսկ ինչ են անում հայ մեծահարուստները: Տարբեր գնահատականներով ամսեկան մեկ միլիոն ռուբլի աշխատավարձ են տալիս տարեց, երեսունն անց նախկին ռուսաստանյան աստղերի: Իսկ թե հետո ինչ են անելու, գուցե իրենք էլ չգիտեն: Ռուսաստանյան որոշ լրագրողներ հեգնանքով գրում են, թե այս կարգի ակումբները տասը տարուց ավելի կյանք չեն կարող ունենալ եւ օրինակներ են բերում: Այսօր Երկրորդ խմբի Կենտրոն ենթախմբում առաջատարը Մոսկվայի «Արարատ» ակումբն է, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում:

Մեզ, սակայն, հետաքրքրում է ոչ թե ռուսաստանյան այս թիմի ճակատագիրը, որին հովանավորում են հայերը, այլ թե ինչու հայ գործարարը չի ցանկանում աջակցել անկախ Հայաստանին եւ անկախ Հայաստանի ֆուտբոլին:

Գաբրելյանովը խոստովանում է, որ այսօր թիմի բյուջեն 150-180 միլիոն ռուբլի է: Այս գումարով Հայաստանում երկու բավական նորմալ մակարդակի թիմ կարող էին ունենալ:
Ավելացնենք, որ «Արարատ» անունով ռուսաստանյան թիմը խնդիր է դրել հայտնվել հզորությամբ երկրորդ ուժեղագույն խմբում ՖՆԼ-ում, իսկ այդ ժամանակ բյուջեն պետք է լինի առնվազն 500 միլիոն, եւ հայ գործարարները պատրաստ են այն ծախսել: Նպատակը երեք տարվա ընթացքում Պրեմիեր լիգայում հայտնվելն է, իսկ այնտեղ ամրապնդվելու համար մեկ միլիարդ է անհրաժեշտ:

Հիմա մոտավոր հաշվեք եւ պատկերացրեք, թե այդ գումարի գոնե կեսի ներդրման դեպքում ինչ առաջընաց կարձանագրեր հայկական ակումբային ֆուտբոլը եւ իհարկե, նաեւ ազգային հավաքականը: Հիմա կրկնենք նույն հարցը՝ ինչո՞ւ հայ գործարարները գումար չեն ցանկանում ներդնել հայաստանյան ակումբների եւ ազգային հավաքականի վրա: Գուցե մեղավորը ոչ միայն նրանց մտածողությունն է, այլ Հայաստանի իշխանություննե՞րը: Եւ մի ՀՀ իշխանություններին. ինչո՞ւ ոչ մի քայլ չեք արել, որ արտերկրում, այն էլ հայերի նախաձեռնությամբ «Արարատ» անունով ակումբ չստեղծվի: Չեք կարծո՞ւմ, որ «Արարատ» անվանումն անձեռնմխելի է, չե՞ք կարծում, որ այդ անունով թիմի ստեղծումը եւ հայերի կողմից դրա ֆինանսավորումը նշանակում է, որ մենք չենք հավատում մեր պետության վաղվա օրվան, անգամ գոյությանը:

Այսպիսի անգործության եւ այս մտածողության տարածման դեպքում շատ շուտով ինչ որ մեկը Տյումենում կբացի «Շիրակ» ակումբը, իսկ Իրկուտսկում՝ «Բենտոնիտը», հատկապես, որ արդեն Կալուգայում եղել է «Տաշիր» անվանումով թիմ:

Ռուսաստանյան մամուլն արդեն գրում է, որ Մոսկվայի «Արարատին» բացի Գաբրիելյանովից պատրաստվում են ֆինանսավորել Սամվել Կարապետյանը եւ «Ավիլիոնի» համասեփականատեր Կամո Ավագումյանը:

Տեսեք, թե ինչ է ասել Արամ Գաբրելյանովը ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկին. «Իմ համար միշտ երկու թիմ է եղել «Սպարտակը» եւ «Արարատը»: «Սպարտակն» արդեն կա, իսկ «Արարատը» դեռ պետք է ստեղծենք»: Ահա այսպես: Գաբրելյանովի համար Երեւանի «Արարատը» գոյություն չունի: Սա ոչ այնքան Գաբրելյանովի, այլ հայկական պետության մեղավորությունն է, որ չեն կարողանում լեզու գտնել արտերկրի մեծահարուստ հայերի հետ եւ ներդրումների համար համապատասխան հենք եւ վստահություն չեն ստեղծում:
Հայակական պետությունն այս դեպքում պետք է ավելի խիստ եւ վճռական լինի եւ զսպի որոշ հայ մեծահարուստների կայֆերը, հակառակ դեպքում նրանք Հայաստանի կամ հայկական աշխարհի հավաքական կստեղծեն, որը կմասնակցի չճանաչված երկրների առաջնությանը ուրախացնելով հայրենիքի, պետության արժեքը չիմացող տարօրինակ հայրենասիրությամբ փայլող հայ գործարարներին:

Գաբրելյանովն ասում է, թե իրենց երազանքի մոդելը «Տոտենհեմն» է, որը հիմնադրել են հրեաները եւ սկզբնական շրջանում այնտեղ խաղում էին միայն հրեաները, բայց հետագայում այն դարձավ շատերի սիրելի ակումբը եւ այնտեղ խաղում էին ոչ միայն հրեաները: Եւ եթե օրինակ վերցնում են այս թիմից, ապա պետք է գոնե նկատեին, որ այդ թիմի անունը ոչ թե «Սիոն» է, այլ «Տոտենհեմ»: Մի կարեւոր դիտարկում եւս. «Տոտենհեմը» ստեղծվել է 1882-ին, երբ չկար հրեական անկախ պետություն, իսկ Մոսկվայի «Արարատը» հիմնադրվել է 2017-ին, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունն արդեն 26 տարեկան էր: Ստացվում է, որ ռուսաստանահայ գործարարները չեն նկատում անկախ Հայաստանը:

Ի դեպ, հիմա արտերկրում ապրող հրեաները նման ակումբներ չեն ստեղծում, այլ աջակցում են իսրայելյան թիմերին եւ Իսրայելի հավաքականին: Մնում է, որ հայ գործարարներն ամբողջովին ընդօրինակեն հրեա գործընկերներին եւ առաջին հերթին սովորեն աջակցել իրենց ազգային պետությանը:


Գեղամ Նազարյան
Քաղաքագետ

Top-News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>