Ռուսաստանի Դաշնության համապարփակ առաջարկները խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության համապարփակ առաջարկները խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ փոխանցվել են Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցին:
Նա նաև հավելել է, որ այդ նպատակով տարածաշրջան կայցելի ՌԴ Արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը:
Ստորև կետերով ներկայացնում ենք, թե էլ ինչ հայտարարություններ է արել Զախարովան բրիֆինգի ընթացքում:
-Նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դերը և խոսել մեր անգործության մասին, ինձ թվում է, որ դա ցանկալին՝ իրականի տեղ մատուցել է: Մենք գործնական աշխատանքով ենք զբաղված:
-Մենք ինչ-որ հատուկ գովազդային գործունեությամբ չենք զբաղվում, որի տակ ոչինչ չկա: Մենք անում ենք հակառակը-պատմում ենք այն բանի մասին, թե ինչ ենք կարողացել անել:
-Հաշվի առնելով խաղաղ պայմանագրի թեմայի վերաբերյալ գերզգայությունը, աննպատակահարմար ենք գտնում բարձրաձայն մեկնաբանել տարվող բանակցությունների մանրամասները: Մենք միտված ենք արդյունքի:
Zham.am