Փաշինյանը Պրահայում փաստացի կմասնակցի հակառուսական գագաթնաժողովի
Հոկտեմբերի 6-ին Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովում երկրների առաջնորդները Ռուսաստանին ուղերձ կհղեն՝ առանց նրա նոր աշխարհակարգ որոնելու մասին։
Այս մասին լրագրողներին ասել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Գագաթնաժողովին սպասվում է 44 երկրների ղեկավարների մասնակցություն, այդ թվում ՝ Եվրամիության 27 անդամ երկրների, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, չճանաչված Կոսովոյի, Մոլդովայի, Սերբիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի։