Պրահայում մեկնարկել են Շառլ Միշելի և Ալիևի բանակցությունները
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Պրահայում է Եվրամիության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Ֆիալայի հրավերով՝ մասնակցելու համար Եվրոպական քաղաքական ընկերակցության ղեկավարների գագաթաժողովին։ Սկսվել է նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Շառլ Միշելի հետ»,- նշվել է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր Պրահայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քառակողմ հանդիպումը Շառլ Միշելի եւ Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ։ Հայտարարվել է նաեւ Թուրքիայի նախագահի հետ Փաշինյանի հանդիպման մասին։
Zham.am

