Նիկոլ Փաշինյանը ժամանել է Պրահա, նրան ուղեկցում են Արարատ Միրզոյանը, Ռուբեն Ռուբինյանը
Դիտել նաև
«Մոսկվան քո արցունքներին կարծես էլ չի հավատում». Էդուարդ Շարմազանով
1 շիշ օղի, 4 տուփ պանիր, 3 հատ երշիկ․ ի՞նչ է նվիրել Մոսկվան Փաշինյանին
Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ)
Փաշինյանի հետ վիճած կինը 2020թ․ բռնի անհետացած համարվող Հրանտ Պապիկյանի քույրն է
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Փաշինյանին ուղեկցում են Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և պաշտոնատար այլ անձինք:
Նիկոլ Փաշինյանը այսօր կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին:
Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:
Նույն օրը նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

