ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները Արթուր Դանիելյանի կալանքի բողոքարկումը մերժվեց Սա, թերևս, հենց այն «առաջարկն» է, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել ընդդիմությանը. Սուրենյանց Հայ զինծառայողի խnշտшնգման և uպшնnւթյան համար Ադրբեջանի պատասխանատվությունը հաստատող ՄԻԵԴ-ի վճիռը վերջնական է դարձել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը Ժողովրդին ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ իրենց մութ գործն անեն․ Նարեկ Կարապետյան Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան

Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ

antiFake.am–ը գրում է․ 2018 թվականին փողոցից իշխանության եկածների կենսակերպում շատ բան է փոխվել։ Նախկինում փաբերում պարտքով գարեջուր խմող և ապառիկները վճարելու դժվարություններ ունեցող ներկայիս իշխանականները հարստանում են, նոր տներ ու ավտոմեքենաներ գնում։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ «թավշյա թալանը» պոզով–պոչով չի լինում։ «Թավշյա թալանից» օգտվելու սկզբունքը, ինչպես ցույց տվեցին իշխանազավթման չորս տարիները, հետևյալն է․ որքան շատ ծառայություններ ես մատուցում Փաշինյանին ու կիսում նրա դաճանական որոշումների պատասխանատվությունը, այնքան ավելի մեծ ինդուլգենցիա ես ստանում՝ օգտվելու «թավշյա կերակրամանից»։

Ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին Երևանում վարձով բնակվող լոռեցի Էդմոն Մարուքյանի կյանքում 2018 թվականից ի վեր նույնպես շատ բան է փոխվել։ Հայտնի է, որ իշխանափոխությունից հետո Էդմոն Մարուքյանը «ական» է եղել ընդդիմության ներսում և այդ կարգավիճակում տարբեր ծառայություններ մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչ է ստացել Էդմոն Մարուքյանն այդ ամենի դիմաց։

Այսպես, AntiFake.am–ի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը փաստում են, որ ներկայումս Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը զբաղեցնող Մարուքյանի հետ փոխկապակցված անձանց՝ մերձավոր ազգականների և ընկերների անունները 2018 թվականից սկսած կապվում են «Վահագնի» թաղամասում գտնվող մի քանի հողատարածքների և նորակառույց առանձնատների հետ։

Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի հարազատ եղբայրը՝ Էդգար Մարուքյանը, 2018թ. նոյեմբեր–2019թ. մարտ ժամանակահատվածում «Վահագնի» թաղամասում ձեռք է բերել հողամաս, որի վրա հետագայում իրականացրել է առանձնատան կառուցապատում։

«Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 6 հասցեում գտնվող բավականին շքեղ բազմահարկ առանձնատան սեփականության իրավունքը 2022 թվականի օգոստոսին փոխանցվել է Էդմոն Մարուքյանի հետ փոխկապակցված մեկ այլ անձի՝ Վիգեն Գեղամյանին, որը հանդիսանում է Մարուքյան եղբայրների մտերիմ ընկերը։ Այժմ առանձնատունը հանձնված է վարձակալության։

Այս շքեղ առանձնատան անմիջապես կողքին գտնվող ոչ պակաս շքեղ 8-րդ հասցեի առանձնատունը նույնպես կապվում է Էդմոն Մարուքյանի եղբոր հետ։ Նշված հասցեում 2019թ. ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հողատարածք է ձեռք բերել և առանձնատան կառուցապատում է սկսել Մարուքյան եղբայրների մտերիմ ընկերը՝ Վիգեն Գեղամյանը, որը միևնույն ժամանակ տարբեր գործարքներում հանդես է գալիս որպես լիազորված անձ։

2020 թվականին Վիգեն Գեղամյանը առուվաճառքի պայմանագրի հիման վրա նշված հասցեում գտնվող գույքը սեփականության իրավունքով փոխանցել է էդմոն Մարուքյանի եղբորը` էդգար Մարուքյանին, որը նույն թվականի մայիսին բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն է ստացել Երևանի քաղաքապետարանից։ Շինաշխատանքներն ավարտվել են 2021 թվականին, և դեկտեմբերին վերջինս ստացել է բնակելի տան շահագործման թույլտվությունը։ 2022-ի օգոստոսին Մարուքյանի եղբայրը առանձնատունը վաճառել է այլ անձի 470 հազար դոլարով:

AntiFake.am-ը պարզել է, որ Էդմոն Մարուքյանի ընկերը՝ Վիգեն Գեղամյանը և վերջինիս աները՝ Մեսրոբ Սմբատյանը, որը նույնպես Էդմոն Մարուքյանի ընկերն է, կապ ունեն «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի մի քանի այլ հողատարածքների և առանձնատների հետ։ Բացի վերը հիշատակված 6–րդ և 8-րդ հասցեի առանձնատները, Վիգեն Գեղամյանը և Մեսրոբ Սմբատյանն առնչություն ունեն «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3, 5 և 7 հասցեներում գտնվող առանձնատների հետ։

Նրանք 2018 թվականից պարբերաբար դիմել են Երևանի քաղաքապետարանին նախագծման, շինարարության և շահագործման թույլտվություններ ստանալու համար և կարճ ժամանակահատվածում ոտքի են կանգնեցրել շքեղ առանձնատներ։

Այսպես, Երևանի քաղաքապետարանը 2018-ի սեպտեմբերին Վիգեն Գեղամյանին տվել է «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3–րդ, իսկ Մեսրոբ Սմբատյանին նույն փողոցի 5–րդ հասցեում շինթույլտվություն իրականացնելու իրավունք` բնակելի տուն կառուցելու նպատակով: 2019թ․ հուլիսին Գեղամյանն ու Սմբատյանն արդեն ստացել են նշված հասցեների բնակելի տների ավարտական ակտերը՝ շահագործման թույլտվությունները:

2019թ․ ապրիլին Մեսրոբ Սմբատյանը բնակելի տան կառուցման նախագծման թույլտվություն է ստացել «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 7–րդ հասցեում, իսկ մայիսին՝ նույն հասցեում արդեն բնակելի տան կառուցման շինթույլտվություն է ստացել։ 2020թ. օգոստոսին Էդմոն Մարուքյանի ընկերը Երևանի քաղաքապետարանից ստացել է այս առանձնատան շահագործման թույլտվությունը:

Այսպիսով՝ Էդմոն Մարուքյանի հետ փոխկապակցված Վիգեն Գեղամյանին այս պահի դրությամբ սեփականության իրավունքով պատկանում են «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 3 և նույն փողոցի 6 հասցեներում գտնվող առանձնատները, իսկ փոխկապակցված մյուս անձին՝ Մեսրոբ Սմբատյանին՝ «Վահագնի» թաղամասի Բազումի փողոցի 5 և Բազումի փողոցի 7 հասցեների առանձնատները։

Բազումի փողոցի 3, 5 և 7 հասցեների առանձնատները գտնվում են Էդմոն Մարուքյանի եղբոր հետ առնչվող Բազումի փողոցի 6 և 8 հասցեների առանձնատների անմիջապես դեմ դիմաց։

«Վահագնի» թաղամասում Էդմոն Մարուքյանի հարազատների կողմից հողատարածքների ձեռքբերման և շքեղ առանձնատների կառուցման համար անհրաժեշտ գումարների աղբյուրն անհայտ է։ Ո՛չ Էդմոն Մարուքյանը, ո՛չ էլ նրա կինը՝ Տաթևիկ Մատինյանը, ըստ հայտարարագրերում առկա տվյալների, չեն տիրապետում նման մեծ փողերի։ Էդմոն Մարուքյանի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող եղբոր աշխատանքային կենսագրության ուսումնասիրությունից նույնպես տպավորություն չենք ստանում, որ նա իշխանափոխությունից անմիջապես հետո կարճ ժամանակահատվածում պատահականորեն «Վահագնի» թաղամասում հողատարածքների սեփականատեր կարող էր դառնալ և առանձնատների կառուցապատում իրականացնել։ Իսկ «Վահագնի» թաղամասի առանձնատների գործարքների հետ կապված Վիգեն Գեղամյանն ու Մեսրոբ Սմբատյանը, ըստ Իրավաբական անձանց պետական ռեգիստում առկա տվյալների, Հայաստանում գրանցված բիզնեսներ չունեն։

2018-ից ի վեր «Վահագնի» թաղամասում Էդմոն Մարուքյանի եղբոր և իր հետ փոխկապակցված անձանց կողմից առանձնատների ձեռքբերումից բացի, Էդմոն Մարուքյանն ինքն էլ 2022 թվականին անշարժ գույքի սեփականատեր է դարձել։ Նախկինում Ավան վարչական շրջանում վարձով բնակվող և դրա համար Ազգային ժողովից փոխհատուցում ստացող Էդմոն Մարուքյանը 2022 թվականի մարտի 7–ին՝ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն ստանձնելուց ընդամենը 1 շաբաթ առաջ, Երևանի Ավան վարչական շրջանում միանգամից 3 անշարժ գույք է նվեր ստացել՝ Ծարավ աղբյուրի փողոց 55/17 շենքի 160 բնակարանը, ավտոտնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Մարտի 14–ին Մարուքյանն ստանձնեց նոր պաշտոնը։

AntiFake.am-ը կապ հաստատեց Էդմոն Մարուքյանի հետ՝ «Վահագնի» թաղամասի առանձնատների հետ նրա առնչության մասին մեկնաբանություն ստանալու համար։ Մեզ հետ զրույցում այս մասին հարցը լսելուց հետո ասաց, որ չի ցանկանում մեկնաբանություն տալ մասնավոր անձանց առնչությամբ։ Նշեցինք, որ խոսքը վերաբերվում է իր հարազատ եղբորն ու իր ընկերներին, ինչին ի պատասխան Մարուքյանն առաջարկեց իր և իր հետ փոխկապակցված անձանց մասին տեղեկությունները գտնել հայտարարագրերում՝ պնդելով, որ ինքը առնչություն չունի եղբոր կարողությունների հետ։ Շուրջ 8 րոպե մեզ հետ զրուցելուց հետո Էդմոն Մարուքյանը պնդեց, որ մեզ մեկնաբանություն չի տվել՝ ընթացքում հասցնելով դեռևս չհրապարակված հոդվածի առնչությամբ դատարանով սպառնալ։ Մարուքյանի ուշադրությունը հրավիրեցինք այն հանգամանքի վրա, որ իր հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքերի առուվաճառքի շարժերը սկսվել են 2018 թվականի իշխանափոխությունից հետո, ինչի առնչությամբ նա մեզ առաջարկեց դիմել իրավասու մարմիններին։

Եվ իսկապես, արդյոք այս ամենը ապօրինի ծագում ունեցող գույքի ցցուն օրինա՞կ չէ։ Եվ արդյոք այս ամենը Նիկոլ Փաշինյանին Էդմոն Մարուքյանի մատուցած ծառայությունների փոխհատուցո՞ւմը չէ։ Չէ՞ որ քիչ բան չէ իշխանափոխությունից հետո կառավարության կազմում պորտֆել վերցնելու փոխարեն ընդդիմության ներսում «ական» աշխատելը։ Քիչ բան չէ Փաշինյանին տարատեսակ լավություններ անելը՝ Հրայր Թովմասյանի դեմ հակասահմանադրական գործընթացների առնչությամբ ընդդիմադիր ԲՀԿ խմբակցության՝ Սահմանադրական դատարան դիմելու գործընթացին չմիանալն ու այդպիսով այն տապալելը, 44-օրյա պատերազմից օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմելն ու դրանից հետո հասարակությանը հավաստիացնելը, որ պատերազմ չի լինելու, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների դեմ քրեական գործեր կարելուն անմիջականորեն մասնակցելը (Մամիկոն Ասլանյան, Նարեկ Սամսոնյան), իսկ գնահատանքի խոսքերի արժանանալու փոխարեն իշխող ուժի ներկայացուցիչներից «չափալախ» ու հայհոյանքներ ստանալը։

Իսկ հիմա՝ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում, Էդմոն Մարուքյանը կարծես վերածվել է իշխանական ֆեյք օգտահաշվի, որը հրատապ կերպով հայտնվում ու աբսուրդային բացատրություններով հիմնավորում է իշխանության քարոզչական յուրաքանչյուր թեզ, օրինակ, թե ինչու ենք պարտվել պատերազմում, թե ինչու պետք է ընթանալ խաղաղության օրակարգով ու կնքել խաղաղության պայմանագիր, թե ինչու չի հաջողվում զենք ձեռք բերել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի գործում, և այսպես շարունակ։

Ինչ վերաբերվում է 2018 թվականից ի վեր Էդմոն Մարուքյանի ու նրա հետ փոխկապակցված անձանց գույքային դրության կտրուկ բարելավմանը՝ «Վահագնի» թաղամասում հողատարածքների ու առանձնատների ձեռքբերմանն ու Ավան վարչական շրջանում միանգամից 3 անշարժ գույք նվեր ստանալուն, ապա հույս հայտնենք, որ Էդմոն Մարուքյանը ոչ հեռու ապագայում կանցնի իր քաղաքական տերերի կողմից ընդունված Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի հոդվածներով՝ բացահայտելով հարստացման աղբյուրները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>