Պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել
Դիտել նաև
Կոնջորյանը նիստերի դահլիճում էլ է անձնական օգնական պահում, որ ավել չքայլի
Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել
Վազգեն Միրզախանյանը իր վրա է վերցրել տիրադավ եպիսկոպոսների կուրացիան եւ խոստացել է նոր «դավաճաններ» հավաքագրել
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են
Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, ով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարն էր։ Նա 2021 թվականի նոյեմբերի 10-ին է կալանավորվել, եւ շուտով կլրանար կալանքի մեկ տարին։ Հոր եւ դստեր հետ երեկ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն, որոշ տեղեկություններով, նա ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք․ Արա Մկրտչյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման մեջ։ Նա այն համայնքապետերի ցանկում էր, ովքեր պահանջում էին Փաշինյանի հրաժարականը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

