Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով. Թուրքիայի ՊՆ ղեկավար
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևի հետ: Հնադիպման ընթացքում անդրադարձ է արվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը հիշեցրել է, որ «պատմական հողերի ազատագրման» (չակերտները՝ Tert.am) համար 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը «խաղաղության ձեռք է մեկնել» (չակերտները՝ Tert.am) Հայաստանին։
«Մենք ակնկալում ենք, որ Երևանը պատշաճ կերպով կպատասխանի Բաքվի «խաղաղարար» (չակերտները՝ Tert.am) նախաձեռնություններին։ Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսության զարգացումը հնարավոր է միայն Ադրբեջանում մեր եղբայրների շահերը հաշվի առնելով»,-ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունն օրինակ է ողջ աշխարհի համար։
Հուլուսի Աքարը ուշադրություն է հրավիրել երկու երկրների նախագահների վճռականության վրա՝ ավելի խորացնելու երկու երկրների միջև դաշինքը։
Աղբյուրը՝ tert.am