Շինծու գործ է. Ծառուկյանը Վանաձորում ԲՀԿ-ականների ձերբակալության մասին Ավելի լավ է մականուն ունենաս, քան թե՝ ծածկանուն. Գագիկ Ծառուկյան Գարեգին Երկրորդն ացելեց Սարդարապատի հուշահամալիր
28
ՔՊ-ում ով պատահի մի բան հորինել, գրել է, արդյունքում ստացել են մի հիմարություն Գնացե'ք ընտրատեղամաս, վե'րջ դրեք այս իշխանությանը և ձևավորե՛ք հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան Հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը, որով կկանխվի ՀՀ անկախության վերահաս կորուստը և Միացիր, որ փոխենք Ներկա բարդ ժամանակներում պիտի միաբանվենք, միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Կարմիր գծերի մասով Վճռաբեկի որոշում կա. 160 000-ական դրամները կարող եք հետ վերցնել Մասնակցի’ր ընտրություններին, հեռացրու’ Նիկոլ Փաշինյանին, ձեւավորի’ր հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան «Մայր Հայաստանի» ու Անդրանիկ Թևանյանի նախաձեռնած «Կարմիր գծերի» քպ-ական թանկացման գործը վերջապես ավարտվեց և, իհարկե, ՀԱՂԹԱՆԱԿՈՎ. Գագիկ Ծառուկյանի ու թիմակիցների նախընտրական հանդիպումը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանը թարախապալար է Հայաստանի վզին. Արեգնազ Մանուկյան Պատերազմ Արցախում
Բաշ Ապարանի հերոսամարտի ոգին այսօր էլ շարունակում է միավորել սերունդներին՝ փոխանցելով ուժ, հավատ ու վստահություն Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ. Իվետա Տոնոյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քարոզչամեքենան չի էլ թաքցնում, որ սա իրենց համար ոչ թե զորահանդես է, այլ նախընտրական քարոզչություն․ Դանիելյան Եթե եվրոպական որևէ երկրում նման այլանդակություններ տեղի ունենային, քանի՞ օր կհասցներ պաշտոնավարել դրա համար պատասխանատվություն կրող իշխանությունը ՔՊ-ում ով պատահի մի բան հորինել, գրել է, արդյունքում ստացել են մի հիմարություն «Ալիևի առաջ ծնկի եկածն այսօր Հանրապետության հրապարակում խայտառակվեց»․ Մանուկ Սուքիասյան Այսօր մենք նույն իրականության առջև ենք ո´չ միայն արտաքին թշնшմnւ, այլ նաև ներքին թշնшմnւ դեմ. Բագրատ Սրբազանի ուղերձը՝ ՔԿՀ-ից Գնացե'ք ընտրատեղամաս, վե'րջ դրեք այս իշխանությանը և ձևավորե՛ք հայկական իշխանություն. Անդրանիկ Թևանյան Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից սահմանափակում է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներկրումը Նույնիսկ ամերիկացիներն են կասկածում, որ Փաշինյանը կվերնընտրվի. Բենիամին Մաթևոսյան Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները այցելել են Սարդարապատի հուշահամալիր «Հարկավոր է մի ճիգ ևս, և թշնամին վռնդված կլինի մեր երկրի սահմաններից». գեներալ Միլիկյան Եթե ​​Փաշինյանը հավատում է, որ Հայաստանը կհարստանա, թող ինքը «հոգ տանի» դրա մասին․ Լավրով Շինծու գործ է. Ծառուկյանը Վանաձորում ԲՀԿ-ականների ձերբակալության մասին Հունիսի 7-ը կարող է դառնալ մեր նորօրյա Սարդարապատը, որով կկանխվի ՀՀ անկախության վերահաս կորուստը և Ավելի լավ է մականուն ունենաս, քան թե՝ ծածկանուն. Գագիկ Ծառուկյան Միացիր, որ փոխենք Գարեգին Երկրորդն ացելեց Սարդարապատի հուշահամալիր Ներկա բարդ ժամանակներում պիտի միաբանվենք, միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Ամենայն Հայոց Կաթողիկոս Այսօր կրկին ճակատագրական հանգրվանում ենք, կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, հարվածի թիրախում է մեր ինքնությունը. ՀՅԴ ԳՄ Թրամփը ուղիղ աջակցել է Փաշինյանին այնպես, ինչպես կաջակցեր ԱՄՆ որևէ սենատորի կամ նահանգապետի․ միջազգայնագետ Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները ՔՊ-ի քարոզարշավին քաղաքացիական հագուստով զինծառայողներ են բերվել Պիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր Աթոռ Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա Կատակ չեն անում. հետդարձի ճանապարհ կարող է և չլինել Ռուսաստանը չի թաքցնում համակրանքը հայաստանյան որոշ քաղաքական ուժերի նկատմամբ․ Պեսկով Հայաստանի ղեկավարությունը իրեն թույլ է տալիս ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի մասին սադրիչ հայտարարություններ անել․ Պեսկով ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը․ ԱԳՆ Ստախոսն իրեն այնպես է պահում, կարծես Ուրուգվայի հայտնի նախագահն է․ Րաֆֆի Ասլանյան

«Կարճ ասած»․ Հայաստանին բաժին է ընկել ամենադաժան թշնամին ու ամենաթույլ իշխանությունը. Տեսանյութ

Yerevan.today -ը գրում է.

Հայաստանում ամենօրյա կտրվածքով հայտարարում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանների բացման անհրաժեշտության մասին, չնայած որ պատերազմական վիճակում ենք։ Քաղաքացիների ճնշող մեծամասնությունը այստեղ վտանգներ է տեսնում և դեմ է բացմանը։ Իհարկե՝ կան անձինք, որոնք ասում են մեր հարևան եղբայրներն են և այլն․ այդ մարդիկ թեև քիչ տոկոս են կազմում, սակայն, ցավոք, հիմնականում իշխանության մեջ են։ Բայց եկեք միասին կարճ անդրադարձ կատարենք՝ ինչ են ուզում Ադրբեջանն ու Թուրքիան մեզանից։

Ադրբեջանի ամենամոտակա պլանն է՝ Զանգեզուրի միջանցք, Հայաստանից տարածքների հանձնում՝ սահմանազատում ու սահմանագծում անվան տակ, անկլավ կոչած հայկական գյուղերի ու հողերի հանձնում, Արցախը ամբողջությամբ ընդունել Ադրբեջանի տարածք, հրաժարվելով որևէ կարգավիճակի մասին խոսելուց։ Ի՞նչ է ուզում հեռահար նպատակով․ ուզում է հասնել Երևան, վերցնել Սյունիքը, Սևանը և այլն։ Ալիևը գուցե անուղակի, սակայն շատ պարզ, առանց թաքցնելու ասում է՝ ուզում եմ հայեր չլինեն ու այդ մասին նաև ուղերձ հղեց սարսափելի գնդակահարության տեսանյութով։

Ի՞նչ է ուզում Թուրքիան։ Թուրքիան իր բանագնացի միջոցով Ռուբինյանին ասել է, որ ուզում է Հայաստանի հետ սահմանը ճշգրտել, ուզում է Հայաստանը մոռանա ցեղասպանության հարցը, հողային պահանջները՝ Արևմտյան Հայաստանի մասով, երբեք չբարձրաձայնի, ուզում է, որ Սփյուռքը չխառնվի Հայաստանի գործերին և Ցեղասպանության վերաբերյալ որևէ պահանջ չդնի, նաև պարտադիր ուզում է այն, ինչ ուզում է Ադրբեջանը։

Այս երկուսը իրենց ուզածին հասնելու քայլեր անում են, բարձրաձայնում են ու գնում են այդ ճանապարհով։

Ի՞նչ է ասում ու անում Հայաստանը կամ ի՞նչ է անում, որ Թուրքիայի ու Ադրբեջանի այս պահանջներն իրականություն չդառնան։ 1998-ից մինչև 2018 թվականը պարզապես միջնամատ էր ցույց տալիս նրանց՝ իր դիվանագիտությամբ, իր պաշտպանությամբ, ղեկավարմամբ։ 2018-ից սկսած՝ սկսեց աղետալի քաղաքականություն։ Ասացին՝ նախկինները վատն են, թալանչի են, 800 հեկտար հող ենք կորցրել, մենք պետք է հետ բերենք, զարգացնենք, 20 տարուց՝ 6 մլն բնակչություն, աշխարհի չեմպիոններ և այլն և այլն։

Ի՞նչ տեսանք մենք ընթացքում․ մեր նպատակները մնացին ընդամենը դատարկ խոսքեր, ու  տարօրինակ զուգադիպությամբ՝ Թուրքիայի նպատակներն իրականություն են դառնում։ Նայենք չոր փաստերով․ Հայաստանի իշխանությունը վերջին անգամ ե՞րբ է Ցեղասպանության հարցը բարձրացրել։ Ավելին, Փաշինյանն ասել է՝ այդ հարցի արծարծողը Սփյուռքն է, Հայաստան պետությունը այդտեղ անելիք չունի։ Թուրքիան ուզում է, չէ՞, որ Սփյուռք-Հայաստան կապը կտրվի․ կարո՞ղ եք ասել․ թե միայն 2022 թվականին քանի սփյուռքահայի մուտք է արգելվել մեր երկիր։ Միասնական Սփյուռքը, որպես գործոն, Հայաստանից կյանքում մնում է միայն նոյեմբեր ամսին՝ դրամահավաքի օրերին։ Փողն էլ չգիտենք ինչ է լինում։ Փաստացի, ուզենալով, թե ոչ, Թուրքիայի նպատակները հայ ժողովրդի հետ կապված իրականանում են Նիկոլ Փաշինյանի օրոք, որը շատ հայրենասիրական ճառերով է եկել իշխանության։

Քիչ առաջ ասացի, թե ինչի է ուզում հասնել Ադրբեջանը։ Հայաստանը հիմա միջնամատ, իհարկե, ցույց չի տալիս, բայց ի՞նչ է անում, որ այդ ասածը չլինի։ Ներսի լսարանի համար մեր իշխանավորները հոխորտալով ասում են՝ չի լինելու էդպիսի բան, ի՞նչ միջանցք, այդ թեման փակ է՝ ցույց տալով, որ դա սկզբունքային հարց է, Նիկոլի ասած՝ կարմիր գիծ է․ ենթադրվում է, որ պայքարում է դրա համար։ Լավ, շատ լավ, բայց ի՞նչ է արել, որ այդ միջանցքը չլինի, պատրաստվե՞լ է այդ պայքարելուն։ Այդ միջանցքի մասին Ադրբեջանը խոսում է սկսած պատերազմի ավարտից․ այս երկու տարվա ընթացքում դա հնարավոր էր կանխել կա՛մ բանակցություններով, կա՛մ պատերազմով։ Բանակցությունը, ըստ ամենայնի չեն բաշարել, իսկ Ադրբեջանը եկել ու պատերազմով է ուզում, վախեցնելով, ահաբեկելով։ Իսկ որ բանակցելը չեր ստացվում, այս սցենարի մասին չե՞ն մտածել, մեր Բանակը արդյոք, պատրաստե՞լ են, զինել, կահավորել սահմանները և այլն։ Երկու տարի է չենք լսել, որ որևէ բան անի Հայաստանը, միայն հիմա, երբ պատերազմը կրկին մտել է մեր տուն, Փաշինյանը հայտարարում է՝ փող եմ տվել, զենքը չեն տալիս, ինչ-որ խողովակներով էլ տարածում են, թե Հնդկաստանից զենք ենք գնում, Հայաստանի իշխանությունը չի հաստատում, Հնդկաստանում էլ տեղյակ չեն։ Դաշնակիցներիդ հեռացրել ես, ամերիկայից մեծ «ծյոծի» ես բերել, որ դարդերդ կիսես հետը, նա երկու օրից հետ գնաց, հիմա արդեն անգլերենով թվիթներ ես անում, թե արի ինձ փրկի։ Պատերազմից հետո երկու տարի Ադրբեջանը ավելացրել է ռազմական բյուջեն, դու՝ ոչ։ Դու այդ ընթացքում բարձրացրել ես ՔՊ-ական պաշտոնյաների աշխատավարձերը, բարեխղճորեն ամեն ամիս պարգևատրել ես, գործուղումներ ես հատկացրել Բալիից Ռուանդա, Մադագասկար ու չգիտեմ ուր, բայց բանակ չես վերականգնել։ Ադրբեջանը հարձակվում է, երկու օրում տալիս ես առնվազն 200 զոհ, 10 կիլոմետր հետ քաշվում։ Ասել ես ոչ մի միջանցք չենք տալու․ հարց չկա, արի հավատամ անկեղծությամնդ, բայց ի՞նչ ես արել, որ դա չտաս, որ դիվանագիտությամբ դեմն առնես կամ զենքով, բանակով։

Հայտարարում ես, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի 5 պահանջները։ Էսօր իր թերթում վստահելի աղբուրի անվան տակ Նիկոլը գրում է (ի դեպ, հետաքրքիր է, թե վարչապետի թերթի վստահելի աղբյուրը ով կարող է լինել մի բանակցություններից, որին մասնակցում է վարչապետը) Ադրբեջանը պահանջում է ԼՂՀ պաշտպանության բանակի լուծարում։ Հայաստանը արդյո՞ք չի հայտարարել, որ այլևս զինվոր չի ուղարկում Արցախ։ Արցախի 80 հազարանոց բնակչության համար ի՞նչ պաշտպանության բանակ։ Ադրբեջանը պահանջում է ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում։ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարում էր Արցախը Հայաստան է և վերջ, հիմա ասում է՝ Ալիևը իմ հետ չի բանակցում Ղարաբաղի հարցով, ասում է՝ ես լուծել եմ այդ հարցը․ ուրեմն թող Արցախն ու Ադրբեջանը բանակցեն։ Քո պարտության տարած պատերազմում Արցախը ջախջախվել է, հիմա միայնակ թողել ես Ադրբեջանի հետ բանակցելու, էն էլ ում՝ նույն Արայիկին, ում հետ ձեռք-ձեռքի վարի տվեցիք այդ ամենը։

Ալիևն ուզում է հասնել մինչև Երևան, Փաշինյանն ասում է՝ ոչ մի միլիմետրի զիջում Հայաստանի ազգային շահերից ու տարածքից, բայց փաստացի վերադարձել է Ալեքսանդրապոլի պայմանագրին։ Տարօրինակ զուգադիպությամբ, Ադրբեջանի ցանկությունները իրականություն են դառնում, չնայաց այդ ամենը ժամանակին, թե՛ հիմա Նիկոլը կարմիր գիծ է անվանում։

Դու բոլոր խոստումներն էլ ափալ-թափալ կատարեցիր, քո գերիներին սպանում են, իրենց զինվորներին դու ասում ես շրջափակման մեջ եմ պահում, որ սովածանան, իրենք իրենց թողնեն գնան։

Նիկոլ Փաշինյանը խոսել է ավելի հայրենասեր մարդու խոսքերով, քան մյուսները, խոսել է ավելի խրոխտ, քան մյուսները, հավաքել է ավելի մեծ լսարան, քան նախկինները, բայց նա արել է այն, ինչ չեն արել մյուսները՝ թշնամին կարողանում է իր նպատակերն ու երազանքներն իրականացնել Նիկոլ Փաշինյանի օրոք։ Գուցե Հայաստանն այս ամենը արել է ու անում է չուզենալով, բայց միևնույն է՝ իրականություն են դառնում թշնամու պահանջները։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում ուղիղ խոստովանում էր՝ գնացքը մեծ արագությամբ գնում է անդունդ, ու ես չեմ կարող այն կանգնեցնել, համակերպվեք։ Այս ամենով հանդերձ, նա սարսափում է իշխանափոխությունից։ Կարծում եմ՝ էլ մեկնաբանության կարիք չկա։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>