Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի. Քարազյան
Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ գտնվում է 17 հայ ռազմագերի, որոնց մասին ներկայացվել են շատ ընդհանուր տեղեկություն, թեև ՄԻԵԴ-ը պահանջել էր, որ տեղեկությունն առավել մանրամասն ներկայացվի, բժշկական փաստաթղթեր, որոնք չեն ներկայացվել։ Այս մասին «Մեդիա Կենտրոն»-ում ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանը։
ԿՄԽԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ վիճակագրական տվյալներ չի կարող կիսել, սակայն արձանագրեց, որ կապի մեջ են համապատասխան անձանց ընտանիքների հետ, սեպտեմբերի 23-ին տեսակցել են գերեվարված անձանց, ինչպես այլ դեպքերում, այս դեպքերում ևս հնրավարություն է եղել շրջելու պահման վայրերով, կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։