Բայդենի և Էրդողանի խորհրդականները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները. Սպիտակ տուն
Դիտել նաև
Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը Բաքվում շինծու քրեական գործով դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ, հայտնում է Սպիտակ տունը։
Նշվում է, որ նրանք քննարկել են իրենց շարունակական աջակցությունն Ուկրաինային, դատապարտել են Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների անօրինական բռնակցման փորձը:
Նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին աջակցությունը, Արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունները լուծելու համար երկխոսության և դիվանագիտության կարևորությունը և Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջընթացը:
Աղբյուրը՝ tert.am

