Բաքուն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին եւ ոչ թե նոյեմբերին, ինչպես նախատեսված էր
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին ու ոչ թե նոյեմբերին, ինչպես նախապես նախատեսված էր: Այս մասին հայտնում է Ռիա- նովոստի գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Ավելին, նշվում է, թե հոկտեմբերի 2-ին Ժնեւում տեղի ունեցած բանակցություններ ժամանակ Ադրբեջանը նաեւ ընդգծել է «Հայաստանի զինված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքից», սեղմ ժամկետներում տրանսպորտային-կոմունիկացիայի ենթակառուցվածքների բացումը:
Նկատենք, որ 2021թ. մայիսից սկսած արհեստածին Ադրբեջանն է ներխուժել ՀՀ սուվերեն տարածք եւ օկուպացրել արդեն շուրջ 50 քառ. կմ տարածք:
Ժնեւում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների մասին պաշտոնական Երեւանը դեռ հայտարարությամբ հանդես չեկ եկել:
Աղբյուր` Փաստինֆո