Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
Դիտել նաև
Ապատեղեկատվություն տարածելով՝ Ադրբեջանը ստուգում է տրամադրությունները․ Տաթևիկ Հայրապետյան
Վերջին 5 տարիների ընթացքում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել է 66 չվերթ
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համագործակցել Արցախի նախկին ղեկավարների դեմ քրեական գործի շրջանակում
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են օպերատիվ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
«Պատերազմում հաղթող կողմը հազվադեպ է խաղաղություն առաջարկում պարտվողին». Մամեդով
Այսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ «Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։
Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնել տևական խաղաղության Հարավային Կովկասում և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: